Հոլիվուդյան աշխարհահռչակ դերասան Լեոնարդո Դի Կապրիոն աջակցել է Հայաստանի և Կոլումբիայի նախաձեռնությանը Փաշինյան․ «Հայաստանի և Ղրղզստանի հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու բոլոր նախադրյալներն ունենք» Հոկտեմբերի 17-ին ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կունենա 4 ներկայացուցիչ Հայրը վրաերթի է ենթարկել 1․5 տարեկան աղջնակին․ Սեռական ոտնձգություն դպրոցում 7 տղայի մասնակցությամբ COP17-ի անցկացման օրերին Հայաստանում արգելվել է որսը․ «Վորսակ»-ի ղեկավար Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատության Հայաստանում մեկնարկել է Ռոսսոտրուդնիչեստվոյի ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչ փուլը Սամվել Կարապետյանը՝ Գյումրու օրվա առթիվ․ «Գյումրին քաղաք-դարբնոց է, որտեղ կոփվում են արժանապատիվ հայեր» Գյումրին արժանի է զարգանալու, հզորանալու և իր ողջ ներուժը բացահայտելու. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից Դավիթաշենում հայտնի ռեստորանային համալիրում ծննդյան խնջույքն ավարտվել է ծեծկռտուքով․ ոստիկանությունը կանխել է հնարավոր հաշվեհարդարը Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. Խաբելու նոր սցենարներ են մտածում Հայաստանում հոկտեմբերի 17-ին սպասվում է անձրև և ամպրոպ 

«Ժողովուրդ». Կաթողիկոսի հեռացման գործընթացը նոր փուլում է․ որն է իշխանությունների հաջորդ քայլը

Հայկական Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանական շրջանակներում հստակ քննարկվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականին հասնելու հետագա քայլերի հարցը։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանությունները մտադիր են տարբեր իրավական և քաղաքական մեխանիզմներով շարունակել Կաթողիկոսի հեռացման ուղղությամբ սկսված գործընթացը։

Հիշեցնենք՝ նախորդ տարվա ընթացքում իշխանությունների և վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հրապարակային հայտարարություններ ու պահանջներ են հնչել Կաթողիկոսի հրաժարականի վերաբերյալ։ Սակայն Գարեգին Բ-ն հրաժարական չի ներկայացրել, և եկեղեցու ղեկավարի հեռացման հարցը չի ստացել իշխանությունների ակնկալած հանգուցալուծումը։

Այժմ գործընթացը տեղափոխվում է խորհրդարան։ ԱԺ-ում իրավունքի ուժով ստեղծվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացած ճգնաժամն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով։ Դրա ստեղծման մասին հայտարարել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Հանձնաժողովի ձևավորման իրավական հիմքը պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջն է։ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը կգլխավորի հանձնաժողովը։ Նախատեսվում է, որ հանձնաժողովը կունենա 11 անդամ՝ 7-ը ՔՊ-ից, 4-ը՝ ընդդիմությունից։ Իշխանական խմբակցությունը հայտարարել է, որ ցանկանում է աշխատանքները սկսել հաջորդ շաբաթվանից։

Ուշագրավ է, թե ում է ՔՊ-ն վստահում այս գործընթացի ղեկավարումը։ Արման Եղոյանը վերջին շրջանում աչքի է ընկել խորհրդարանում ընդդիմադիր պատգամավորների հետ սուր առճակատումներով։

Մասնավորապես, սեպտեմբերի 15-ին ԱԺ-ում Քրիստինե Վարդանյանի հետ բանավեճի ժամանակ Եղոյանը հայտարարել էր, որ Վարդանյանը պետք է լինի հայ քաղաքական կյանքի վերջին դաշնակցականը։ Այդ արտահայտությունը քննադատության էր արժանացել ընդդիմադիր պատգամավորի կողմից։

Եվ ահա այժմ հենց Եղոյանին է վստահվում եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի ուսումնասիրության խորհրդարանական գործընթացը ղեկավարելու պատասխանատվությունը։

Այս պատմության ամենաուշագրավ հանգամանքն այն է, որ Կաթողիկոսի հեռացման հարցը պարզապես առանձին քաղաքական հայտարարությունների մակարդակում չէ։

2026–2031 թվականների կառավարության ծրագրի «Հոգևոր անվտանգություն» բաժնում հստակ նշված է, որ պետք է ապահովվի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «փաստացի պետի հեռացումը (հանգստի կոչումը)», ընտրվի կաթողիկոսական տեղապահ, ընդունվի Եկեղեցու կանոնադրությունը, ապա սահմանված կարգով ընտրվի Ամենայն Հայոց նոր Կաթողիկոս։

Այսինքն՝ գործադիր իշխանության հաստատած ծրագրում արդեն իսկ ամրագրված է Եկեղեցու գործող ղեկավարի հեռացմանն ուղղված քաղաքական նպատակը։ Իսկ այժմ խորհրդարանական քննիչ հանձնաժողովը դառնում է այդ օրակարգի իրականացման նոր փուլերից մեկը։

Հանձնաժողովի ուսումնասիրության պաշտոնական առարկան ձևակերպված է որպես Եկեղեցում առաջացած ճգնաժամի, մի շարք հոգևորականների գործունեության և Եկեղեցու՝ հայ ժողովրդի հոգևոր կյանքում, ազգային մշակույթի զարգացման ու ինքնության պահպանման գործում իր բացառիկ առաքելությունը չկատարելու խնդիրների ուսումնասիրություն։

Հատկանշական է նաև, որ հանձնաժողովի աշխատանքի հիմքում դրվելու է վարչապետի հանձնարարությամբ պատրաստված զեկույցը։ Այն հրապարակել է վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը։ Փաստաթուղթը ներկայացնում է Եկեղեցում առկա խնդիրների վերաբերյալ իշխանությունների արձանագրումներն ու դրանց լուծման առաջարկները։

Այս համատեքստում հարց է առաջանում՝ արդյոք հանձնաժողովի նպատակը միայն Եկեղեցու կառավարման ու գործունեության խնդիրներն ուսումնասիրելն է, թե՞ այն նաև ծառայելու է կառավարության ծրագրով նախանշված՝ Կաթողիկոսի հեռացման օրակարգի առաջմղմանը։

Քննիչ հանձնաժողովի շուրջ արդեն իսկ ձևավորվել է քաղաքական հակադրություն։ Հոկտեմբերի 2-ին խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները հայտարարել են, որ չեն մասնակցելու հանձնաժողովի աշխատանքներին։

Ստացվում է՝ նախատեսված 11 անդամից 4 տեղը հատկացվելու էր ընդդիմությանը, սակայն ընդդիմադիր ուժերը չեն ցանկանում ներգրավվել գործընթացում։ Հանձնաժողովի վերջնական կազմը և ընդդիմադիր տեղերի համալրման հարցը դեռ պետք է հստակեցվեն։

Ընդդիմության չմասնակցելու պայմաններում հանձնաժողովի աշխատանքները կարող են ընթանալ առանց խորհրդարանական ընդդիմության ներգրավման։ Սա հատկապես ուշագրավ է այն պատճառով, որ ուսումնասիրվող հարցը վերաբերում է ոչ միայն քաղաքական իշխանության և Եկեղեցու հարաբերություններին, այլև կրոնական կառույցի ինքնակառավարման ու կանոնական կարգի շուրջ վեճին։

Ի դեպ, դեռ օգոստոսին Հայկական բարեգործական ընդհանուր միությունը հայտարարել էր, որ Կաթողիկոսի հրաժարականի կամ ընտրության հարցերը չեն կարող թելադրվել քաղաքական իշխանության կողմից՝ հղում անելով Եկեղեցու ինքնակառավարման սկզբունքին և կրոնական ազատության երաշխիքներին։

Այսպիսով, կառավարության ծրագրում Կաթողիկոսի հեռացման նպատակի ամրագրումից հետո իշխանություններն անցնում են խորհրդարանական քննության փուլին»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հոլիվուդյան աշխարհահռչակ դերասան Լեոնարդո Դի Կապրիոն աջակցել է Հայաստանի և Կոլումբիայի նախաձեռնությանըՓաշինյան․ «Հայաստանի և Ղրղզստանի հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու բոլոր նախադրյալներն ունենք»Հոկտեմբերի 17-ին ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կունենա 4 ներկայացուցիչՀայրը վրաերթի է ենթարկել 1․5 տարեկան աղջնակին․ Սեռական ոտնձգություն դպրոցում 7 տղայի մասնակցությամբCOP17-ի անցկացման օրերին Հայաստանում արգելվել է որսը․ «Վորսակ»-ի ղեկավարԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանԻսրայելական զորքերը գնդակոծել են հարավային Լիբանանի յոթ քաղաքներՀայաստանում մեկնարկել է Ռոսսոտրուդնիչեստվոյի ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչ փուլըՀոկտեմբերի սկզբից ի վեր Հորմուզում ռեկորդային թվով նավեր են հարձակման ենթարկվելՍամվել Կարապետյանը՝ Գյումրու օրվա առթիվ․ «Գյումրին քաղաք-դարբնոց է, որտեղ կոփվում են արժանապատիվ հայեր»Գյումրին արժանի է զարգանալու, հզորանալու և իր ողջ ներուժը բացահայտելու. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-իցԴավիթաշենում հայտնի ռեստորանային համալիրում ծննդյան խնջույքն ավարտվել է ծեծկռտուքով․ ոստիկանությունը կանխել է հնարավոր հաշվեհարդարըԱլբանիայում բողոքի ցույցերի ժամանակ տուժել է 156 մարդՓաշինյանի «դաբրոյին» է սպասում. Խաբելու նոր սցենարներ են մտածումՀայաստանում հոկտեմբերի 17-ին սպասվում է անձրև և ամպրոպ Հայաստանի և Ղրղզստանի միջև փաստաթղթերի ստորագրման արարողությունըԵրևանն ու Բիշքեկը քույր քաղաքներ են դարձել․ Ավինյան Ժապարով․ Ղրղզստանի նախագահի առաջին պաշտոնական այցը Հայաստան պատմական նշանակություն ունի Հայաստանի և Ղրղզստանի միջև պայմանավորվածությունների իրականացումը կամրապնդի բարեկամական կապերը. ՓաշինյանԹրամփը կասկածում է, որ կցանկանա Tesla-ով թռչելԿԳՄՍ նախարարն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին«Երևան Ուելնեսից» երեխա է տեղափոխվել հիվանդանոցՀորմուզի նեղուցում նավթատարը ականի է բախվելՏեսչական մարմինը շինարարական հրապարակում կանխարգելիչ իրազեկման աշխատանքներ է իրականացրելԹրամփը հրաժարվել է նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմԵրևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին#ՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը և Սադիր Ժապարովը հանդես են գալիս հայտարարություններովՖրանսիացի փորձագետները ՀՀ ոստիկանության գվարդիայի ծառայողներին սովորեցրել են զանգվածային անկարգությունների կառավարման մեթոդներTelegraph. Մասկը Թրամփին առաջարկել է դանդաղեցնել Starlink-ի աշխատանքը ՈւկրաինայումԹրամփ. ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմը կավարտվի «ավելի շուտ, քան մարդիկ կարծում են»Մարդու իրավունքները, ժողովրդավարությունն ու ազատ խոսքը կապ չունեն ՀՀ-ում բռնապետական իշխանության հետ. ԱբրահամյանԹրամփը վստահ է, որ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Չինաստանը կհասնեն միջուկային զենքի վերաբերյալ համաձայնագրերի «Իրանի «Պատրաստվեք պատերազմի» հայտարարության մասին. միջազգայնագետՎանաձորում «Renault»-ի և «Opel Astra»-ի բախման հետևանքով 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոցԱլեն Սիմոնյանի դեմքի հիացական արտահայտության վրա դրոշմված է հայ-ադրբեջանական վասալային հարաբերությունների կնիքը. ՍուրենյանցԴեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Երկուսն էլ մերն են․ «Հրապարակ»«Հրապարակ»․ Խաբելու նոր սցենարներ են մտածում Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»«Հրապարակ». Սիմոնյանի փոխարեն՝ Ռուբինյանը «Հրապարակ». ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ» «Հրապարակ». Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ Ինչո՞ւ է հոսպիտալացվել Փի Դիդին․ բանտային միջադեպի մասին լուրերը հերքվում ենՀունաստանում տարեսկզբից Արևմտյան Նեղոսի վիրուսով վարակման 452 դեպք է գրանցվելԵվրոպական երկրներն ուժեղացնում են անօրինական միգրացիայի դեմ պայքարը. ՄելոնիԳերմանիայում ծխախոտի հարկը ռեկորդային կբարձրացվիԲելինգհեմը կերկարաձգի պայմանագիրը «Ռեալի» հետ
Ամենադիտված