Գլխավոր դատախազը «նկատողություն» կարգապահական տույժ է նշանակել 3 դատախազի նկատմամ Կոտայքում պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձինք կալանավորվել են «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ Ավելի քան 100 կոնգրեսական Ռուբիոյին կոչ է արել դադարեցնել Բաքվին ռազմական օգնությունը Արթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի Աշխարհի առաջնությունը Երևանում փետրվարյան արյունալի միջադեպի մասնակիցը հայտնաբերվել է Վրաստանում․ նրան կարտահանձնեն Հայաստանին Հայկական կողմը հաստատեց․ Գորիսում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները Շիրակի մարզում «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել. բժիշկներն արձանագրել են վարորդի մահը Վեց օգնականի մուտքն ԱԺ արգելվել է, բայց տեսանյութում նրանք չկան․ Աբրահամյան Իսկ ո՞ւր է ԱԱԾ-ն․ ընդդիմությունը իշխանությանը մեղադրում է անվտանգության ձախողման մեջ 176 կմ ճանապարհ կվերանորոգվի, իսկ 500 կմ-ի աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջ Մի քանի շաբաթից կներկայացնենք «խաղաղություն առանց զիջումների» ծրագիրը․ Աբրահամյան 

«Փաստ». Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը»

Հայկական Մամուլ

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանում սոցիալական ոլորտի ընդհանուր պատկերը մռայլ է, իսկ քաղաքացիների իրական վիճակը՝ ծանր և մշտական անհանգստության ներքո։ Առկա անարդարության զգացողությունն ու ամենօրյա կյանքի շարունակական թանկացումը հանգեցրել են բարդ իրավիճակի։

Որպես կանոն՝ իշխանական ռազմավարությունը կառուցվում է PR-ային գեղեցիկ ցուցանիշներ ներկայացնելու, տնտեսական աճի ու առաջընթացի մասին ազդարարելու վրա՝ ընդհանրապես անտեսելով այն հիմնարար իրողությունը, որ թվային կտրվածքով արձանագրվող երբեմն արհեստական արդյունքները որևէ առնչություն չունեն սոցիալական կյանքի իրական պայմանների հետ։ Այստեղ ամենամեծ հակասությունն այն է, որ պաշտոնյաների՝ հատկապես բարձրաստիճան կառավարման համակարգի աշխատողների աշխատավարձերը պարբերաբար շեշտակիորեն բարձրացվում են՝ իրավացիորեն հարուցելով հանրային դժգոհություն, քանի որ այս միջոցառումները ուղեկցվում են դասական «լափշա կախելու» մեթոդաբանությամբ, երբ հասարակությանը ներկայացնում են այնպիսի պատկեր՝ իբր երկրի բոլոր քաղաքացիների վիճակը կայուն ու բարելավվող է։

Ավելին, նման պնդումները վերածվում են ցինիկ «կատակների», երբ կառավարության ղեկավարը հայտարարում է, թե բնակարանները տարիների ընթացքում թանկացել են, իսկ դա նշանակում է, որ մարդիկ «հարստացել» են, ու այն պետք է ընկալել որպես բարեկեցության փաստ։ Իրականում անշարժ գույքի թանկացումը ոչ թե մեծամասնության հարստացման, այլ հակառակը՝ նրանց սոցիալական վիճակի վատթարացման պատճառ է դարձել։ Երբ քաղաքացին տուն ունի, բայց չունի արժանապատիվ աշխատանք ու եկամուտներ, ի՞նչ անի, իր տունը վաճառի ու իր առօրյա կարիքները հոգա՞։ Ինչպե՞ս կարող է նա իրեն հարստացած համարել, եթե իր ամենօրյա պահանջները բավարարել չի կարողանում։ Ավելին, գույքահարկի ավելացումն ու կոմունալ վճարումների մշտական աճը ստիպում են ընտանիքներին իրենց վերջին ռեսուրսները ծախսել հարկադրված պարտավորությունների վրա, եթե չասենք, որ երբեմն ստիպված են ընկնել պարտքերի ու վարկերի տակ։

Մյուս կողմից էլ՝ Հայաստանի տարածքում տների գների տարբերության մեծ սանդղակ կա։ Մարզերում տներն էժան են, իսկ մայրաքաղաքում, հատկապես կենտրոնական հատվածում գները շատ բարձր են։ Հիմա ինչո՞վ է հեռավոր շրջաններում ապրող մարդը հարստացել, երբ, օրինակ՝ իր տան գինը կարող է այս ընթացքում չնչին է ավելացել։ Ավելին, բնակարանների շուկայում ընթացող թանկացումը, որն ակնհայտորեն պայմանավորված է տնտեսական ու միգրացիոն գործընթացներով, քաղաքացիների համար սեփական բնակարան ձեռք բերելը դարձնում է առավել դժվար։

Շատ դեպքերում երիտասարդները, մինչև կարողանան բնակարան ձեռք բերել, ստիպված են լինում տարիներով ապրել վարձած բնակարաններում, այն էլ՝ չափազանց բարձր վարձավճարներով, որոնք կառավարության կողմից որևէ կարգավորող կամ աջակցող ծրագրի միջոցով չեն հավասարակշռվում։

Պետական քաղաքականությունն այս ոլորտում բացակա է. պետությունը որևէ կերպ չի մեղմում անշարժ գույքի համատարած գնաճի սոցիալական հետևանքները։ Այս իրավիճակից օգտվում են միայն այն քաղաքացիները, ովքեր տարիների ընթացքում կարողացել են կուտակել մեծ թվով անշարժ գույք և հիմա դրանք վարձով տրամադրելու հաշվին կրկնապատկում, նույնիսկ եռապատկում են իրենց հարստությունը, ինչն էլ ավելի է խորացնում բնակչության բևեռացումը և ավելացնում սոցիալական անարդարությունը։

Առավել տհաճ ու վիրավորական է ներկայիս իշխանությունների կիրառած սոցիալական քաղաքականության երկրորդ առանցքային դրսևորումը՝ թոշակի հազար դրամով ավելացումը՝ հանգուցյալների հարազատներին թաղման համար տրամադրվող նպաստի հաշվին։ Որպես պաշտոնական հիմնավորում՝ հնչում է աբսուրդային թեզը՝ իբր ոչ բոլոր առանձին քաղաքացիներն ունեն այդ 200 հազար դրամ միանվագ աջակցության կարիքը։ Այդ ֆոնին իշխանությունները ոչ միայն չեն ամաչում, այլ շարունակաբար բարձրացնում են իրենց աշխատավարձերը՝ նվազագույնը երկու անգամ, հետն էլ՝ անընդհատ պարգևավճարներ ստանում։ Հանրությունը դրա փոխարեն ստանում է թոշակի ընդամենը հազար դրամով ավելացում, այն էլ՝ շոշափելի գնաճի պարագայում, երբ այդ գումարը օրական կամ ամսական ծախսի մեջ կորչում է առանց որևէ նշանակալի փոփոխության։ Տպավորություն է, թե իշխանությունն ուղղակի ծաղրում է թոշակառուներին՝ 1000 դրամ նետած ողորմությունը համարելով մեծ գործ։

Մյուս կողմից էլ՝ հատկանշական է, որ իշխանությունը մինչև հիմա հայտարարում է, թե «ժողովրդից թալանվածը» հետ են բերում պետական բյուջե, դրա միջոցով այդ միջոցները վերադարձվում են ժողովրդին, բայց ստացվում է, որ այդ գումարների հետ ժողովուրդը կապ չունի, քանի որ թեկուզ բյուջե մուտքագրված այդ միջոցները հոսում են պաշտոնյաների գրպանը։ Այլապես թող հայտարարեն, թե այդ վերադարձված միջոցներից որքա՞ն է բարձրացել թոշակն ու աշխատավարձերը։

Իսկ տնտեսական աճի մասին հայտարարված պնդումները հասնում են պոպուլիզմի գագաթնակետին։ Վիճակագրական աճը, որը հրապարակվում է՝ հիմնականում գործածելով ոչ լիարժեք մեթոդաբանություն և իր մեջ կրելով մանիպուլ յացիայի տարրեր, որևէ կերպ չի համապատասխանում գների աճին, կյանքի որակի ու գնողունակության իրական անկմանը։ Անգամ կարճ ժամանակահատվածում խանութ չմտնելն այսօր վերածվել է նկարագրական դրամատիկ իրավիճակի. երկու օր խանութ չգնալով՝ մարդը երրորդ օրը պարզում է, որ ապրանքների գինը զգալի բարձրացել է, ու ստիպված է լինում վերանայել իր նախընտրած ապրանքների ցանկը՝ ավելի էժան տարբերակներ գտնելու համար։

Գները Հայաստանում աճում են շղթայական՝ առանց եկամուտների իրական աճին համապատասխանելու, մարդիկ հետզհետե քիչ բան կարող են իրենց թույլ տալ, նվազում է սպառման վեկտորը, ինչը հերթական շղթայական բացասական հետևանքներ է առաջացնում։ Այս իրականության մասին իշխանության ներկայացուցիչները որևէ կերպ չեն խոսում, որովհետև ամբողջությամբ գերադասում են կեղծ թվերն ու վիճակագրական ցցուն զեկույցները՝ ժողովրդի աչքին թոզ փչելու սխեմայով։

Ինչպես ասում են, կա սուտ, ավելի մեծ սուտ և վիճակագրական սուտ։ Սակայն այս ստերի շարքին պետք է ավելացնել նաև քպական սուտը, որը նախորդ երեք ստերին էապես գերազանցում է։ Արդյունքում ժողովրդի գիտակցության մեջ ձևավորվում է համակարգային անվստահություն ոչ միայն կառավարության, այլև ողջ պետական ինստիտուտների ու իշխանական վերնախավի նկատմամբ։

Իշխանությունները կրճատում են նաև սոցիալական փաթեթների ծրագիրը, իսկ աջակցության այս համակարգի դադարեցումը ազդելու է այն մարդկանց վրա, ովքեր այդ փաթեթների շնորհիվ կարողանում էին որոշ խնդիրների լուծում ստանալ՝ լինի դա հանգստի կազմակերպման վճար, թե կրթության կամ առողջապահության մասով որոշ աջակցություն։

Այսօր բյուջեի պակասի պատճառաբանման ներքո իշխանությունը շատ հեշտությամբ կրճատում է քաղաքացիների համար նախատեսված աջակցության մեխանիզմները՝ առանց հաշվի առնելու դրանց հետևանքները իրական մարդկանց կյանքի վրա։

Փոխարենը բյուջեից խնայված միջոցները իշխանություններն օգտագործում են իրենց պարգևատրելու և իրենց կյանքի մակարդակը բարձրացնելու համար։ Իսկ այս ամենի հակառակ կողմում հայտնվում են շարքային քաղաքացիները, որոնք ամսեամիս պակասեցնում են իրենց ծախսերը, յուրաքանչյուր օր փորձում են հաշվարկել՝ արդյո՞ք բավարարելու է ամսական նպաստը, թոշակը, աշխատավարձը ամենապարզ կենցաղային հարցերը լուծելու համար։

Իշխանականների համար միևնույնն է, թե ինչ տեղի կունենա հարյուր հազարավոր քաղաքացիների հետ, այնինչ ընտրություններից առաջ Փաշինյանն ու իր թիմը հասարակությանը ոսկե սարեր էին խոստանում։ Հիմա արդեն, երբ մարդկանց քվեն պետք չէ, իշխանություններն անցել են իրենց հին գործին, հասարակ քաղաքացիներին վերաբերող բյուջետային ծախսերն ու ծրագրերը կրճատվում են։ Ու զարմանալին այն է, որ ժողովուրդը դեռ հանդուրժում է այս ամենը։ Խնդիրն այն է, թե մինչև ե՞րբ:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գլխավոր դատախազը «նկատողություն» կարգապահական տույժ է նշանակել 3 դատախազի նկատմամՌուբիոն անհավանական է համարում Թուրքիայի և Հունաստանի միջև ռազմական հակամարտությունըԿոտայքում պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձինք կալանավորվել ենԹուրքիան մտադիր չէ զորքեր ուղարկել այլ երկիր՝ հարձակման համար«Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետԱվելի քան 100 կոնգրեսական Ռուբիոյին կոչ է արել դադարեցնել Բաքվին ռազմական օգնությունըԱրթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի Աշխարհի առաջնությունըԵրևանում փետրվարյան արյունալի միջադեպի մասնակիցը հայտնաբերվել է Վրաստանում․ նրան կարտահանձնեն ՀայաստանինՀայկական կողմը հաստատեց․ Գորիսում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներըՇիրակի մարզում «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել. բժիշկներն արձանագրել են վարորդի մահըՎեց օգնականի մուտքն ԱԺ արգելվել է, բայց տեսանյութում նրանք չկան․ ԱբրահամյանԻսկ ո՞ւր է ԱԱԾ-ն․ ընդդիմությունը իշխանությանը մեղադրում է անվտանգության ձախողման մեջ176 կմ ճանապարհ կվերանորոգվի, իսկ 500 կմ-ի աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջՌուսաստանի ԱԳ նախարարությունը կոչ է արել միջոցներ ձեռնարկել Հորմուզում նավարկությունը վերականգնելու համարՄի քանի շաբաթից կներկայացնենք «խաղաղություն առանց զիջումների» ծրագիրը․ Աբրահամյան«Հակադրությունների քաղաքականությունից տուժում է հայ քաղաքացին»․ ընդդիմությունԱնվտանգության տեսախցիկները դարձել են ընդդիմության դեմ քարոզչական գործիք․ Քոչարյան2 պարեկների ուղղությամբ կրակոցներ արձակած և վիրավորում հասցրած անձինք կալանավորվել ենԳերմանիան ցանկանում է տասնյակ հազարավոր անօդաչու թռչող սարքեր տրամադրել ՈւկրաինայինՊԵԿ-ը հանքարդյունահանման ապoրինի դեպք է բացահայտելAl Hadath. Պաղեստինյան խմբակցությունները համաձայնել են հետաձգել խորհրդարանական ընտրություններըԼեհական դպրոցներից մեկում աշակերտը դանակով հարձակվել է մաքրուհու վրաՀՀ-ն քննարկում է նոր ատոմակայանի հարցը. Պուտինը ինքն իրեն նվեր մատուցեց․ Զելենսկի Մեքսիկայի ռինգի ողբերգությունը, Aramco-ի հրդեհներն ու մերկ Թրամփի արձանըՀարյուրից ավելի ուսանողներ շրջափակել են Փարիզի կաթոլիկ ինստիտուտը Շաքիի կրակոցը, Ալիևի նոր պահանջներն ու Մոսկվայի զգուշացումը․ ինչի՞ է գնում ԵրևանըՎարդաձորի դպրոցում միջադեպի վերաբերյալ տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթԵվրահանձնակատար Շուիցան կոչ է արել ԵՄ-ին ուժեղացնել պայքարը անօրինական միգրացիայի դեմՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում մի շարք լուրջ խնդիրներ է արձանագրելԴատարանը Oragir News-ից և Հայկ Դեմոյանից պահանջել է հրապարակային ներողություն խնդրել Արայիկ ՀարությունյանիցBoeing-ը ցանկանում է ստեղծել համակարգ՝ ինքնաթիռները դիտավորյալ վթարներից պաշտպանելու համարԱզգային ժողովը հոկտեմբերի 12-ին կգումարի արտահերթ նիստԱդրբեջանցի զինվորը հասավ հայկական տներ ու կրակեց․ սա՞ է սովորական հանցագործությունը Սահմանը խախտած ադրբեջանցին կդատապարտվի և պատիժը կկրի ՀՀ օրենքներին համապատասխանՀայաստանի երկու բռնցքամարտիկ հաղթեց մոլդովացի մրցակիցներին և դուրս եկավ քառորդ եզրափակիչՊաղեստինի ընտրական հանձնաժողովը պատրաստ է Գազայի հատվածում 20 տարվա ընթացքում առաջին ընտրություններն անցկացնելունՓաշինյանի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման ռիսկի պատճառով հանձնաժողով է ստեղծվելNBC. ԱՄՆ զինված ուժերը նոր օպերատիվ տարբերակներ են պատրաստում Թրամփի համար ԻրանումԿաշպիրովսկիի որդին վաճառել է իր ամերիկյան տունը վտանգավոր վարձակալների պատճառով Իշխանությունների հակառուսական խոսույթը չի բխում Հայաստանի քաղաքացիների շահերից. ՔոչարյանՌուբիոն Ուկրաինայի հարցի դիվանագիտական ​​կարգավորումը դժվար է համարել Լևոն Քոչարյան․ իշխանությունների նախաձեռնած գործընթացը եկեղեցու դեմ հակասահմանադրական էՖրանսիայում բողոքի ցույցերը խաթարել են 375 ավագ դպրոցների աշխատանքը Փաշինյանը պահում էր ադրբեջանցու անմեղության կանխավարկածը, ոչ թե ընտանիքը պաշտպանած կնոջը. ՔոչարյանՓաշինյանը մեկնել է Թուրքմենստան` մասնակցելու ԱՊՀ անդամ պետությունների նիստինՓաշինյանը ձախողեց Շաքիի փորձությունը․ ընդդիմությունը խոստանում է «խաղաղություն առանց զիջումների»CNN. Նյու Յորքի դատախազները կարող են նոր մեղադրանքներ առաջադրել Մադուրոյի և նրա կնոջ դեմՀաստատված փաստ է, որ Կտրիճ Ներսիսյանը դուստր ունի․ ՓաշինյանԱդրբեջանցի զինվորը հանցագործ է, ինչպես Քոչարյանը և մյուսները․ ՓաշինյանYandex Go-ն Հայաստանում 10 տարեկան է․ անվտանգության ներդրումներ և նոր ծրագրեր
Ամենադիտված