Կոտայքում պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձինք կալանավորվել են «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ Ավելի քան 100 կոնգրեսական Ռուբիոյին կոչ է արել դադարեցնել Բաքվին ռազմական օգնությունը Արթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի Աշխարհի առաջնությունը Երևանում փետրվարյան արյունալի միջադեպի մասնակիցը հայտնաբերվել է Վրաստանում․ նրան կարտահանձնեն Հայաստանին Հայկական կողմը հաստատեց․ Գորիսում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները Շիրակի մարզում «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել. բժիշկներն արձանագրել են վարորդի մահը Վեց օգնականի մուտքն ԱԺ արգելվել է, բայց տեսանյութում նրանք չկան․ Աբրահամյան Իսկ ո՞ւր է ԱԱԾ-ն․ ընդդիմությունը իշխանությանը մեղադրում է անվտանգության ձախողման մեջ 176 կմ ճանապարհ կվերանորոգվի, իսկ 500 կմ-ի աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջ Մի քանի շաբաթից կներկայացնենք «խաղաղություն առանց զիջումների» ծրագիրը․ Աբրահամյան «Հակադրությունների քաղաքականությունից տուժում է հայ քաղաքացին»․ ընդդիմություն 

«Ժողովուրդ». Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ ինչո՞ւ են չափանիշները փոխվել

Հայկական Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Միևնույն Հայաստանը, երկու տարբեր արձագանք. երբ ռուս զինծառայողը հանցագործություն էր կատարել՝ երկիրը եռում էր, իսկ երբ Սյունիքի բնակելի տուն է մտնում ադրբեջանցի զինծառայողը և կրակում հայ կնոջ վրա՝ հանրային ու քաղաքացիական արձագանքը համեմատաբար անհամեմատելի է։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացնում է, որ 2015 թվականի հունվարը Հայաստանի նորագույն պատմության ամենալարված ժամանակաշրջաններից մեկն էր։

Ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի վեց անդամների սպանության մեջ մեղադրվեց, իսկ ընտանիքի մանկահասակ երեխաներից մեկը ծանր վիրավորվեց, այնուհետև մահացավ։ Պերմյակովին ռուսական կողմը հայտնաբերեց հայ-թուրքական սահմանը հատելու փորձի ժամանակ և պահեց իր վերահսկողության տակ։

Դրանից հետո հասարակական ընդվզումը արագ վերածվեց լայն քաղաքական ու իրավական պահանջի։

Գյումրիում քաղաքացիները երթերով շարժվեցին դեպի ռուսական ռազմաբազա՝ պահանջելով Պերմյակովին հանձնել Հայաստանի իրավապահներին։ Երևանում ևս բողոքի ակցիաներ անցկացվեցին։ Հունվարի 15-ին Գյումրիում ռուսական հյուպատոսարանի մոտ ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ տեղի ունեցան, տուժեց առնվազն 15 մարդ, իսկ ավելի քան 20 ցուցարար ժամանակավորապես բերման ենթարկվեց։

Իսկ քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպություններ նույնպես հանդես եկան հայտարարություններով։ Օրինակ՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը» և այլ կազմակերպություններ միացել էին Պերմյակովի գործի առնչությամբ հրապարակված հայտարարությանը՝ պահանջելով պատշաճ քննություն և իրավական գործընթաց։

Այսինքն՝ այն ժամանակ հարցը միայն մեկ զինծառայողի կատարած հանցագործության մասին չէր ընկալվում։ Այն վերածվել էր Հայաստանի ինքնիշխանության, իրավազորության, ռուսական ռազմաբազայի և հայ-ռուսական հարաբերությունների շուրջ մեծ հանրային բանավեճի։

Անցնենք 2026 թվականի հոկտեմբերի 1-ին։

Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրում ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը, ըստ ՀՀ գլխավոր դատախազության, ապօրինի մուտք է գործել բնակելի տուն։ Տանը հայտնաբերվելուց հետո նա կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով վիրավորվել է տան բնակիչ կինը։ Նրա երեք երեխաները ևս հետագայում դիմել են բուժօգնության։ Զինծառայողը փախուստի է դիմել, ապա հայտնաբերվել և ձերբակալվել։

Եվ այստեղ առաջանում է ամենակարևոր հարցը։

Ո՞ւր է այն նույն քաղաքացիական վրդովմունքը, որը 2015 թվականին փողոց էր դուրս եկել։

Ո՞ւր են այն հայտարարությունները, որոնք Պերմյակովի գործով օրեր շարունակ հնչում էին։Ո՞ւր են ռազմաբազայի փակման պահանջները։Ո՞ւր են զանգվածային երթերը։Ո՞ւր է հասարակական կազմակերպությունների նույն ակտիվությունը։Ո՞ւր է պահանջը՝ ինչպե՞ս է օտարերկրյա զինծառայողը հայտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում, հասել Սյունիքի բնակավայր և մտել քաղաքացու տուն։

Այս հարցերը հատկապես կարևոր են այն պատճառով, որ 2015-ին Պերմյակովի դեպքը հանրային դիսկուրսում շատ արագ դուրս եկավ կոնկրետ քրեական գործի շրջանակներից։ Այն դարձավ Հայաստանի ինքնիշխանության և օտարերկրյա ռազմական ներկայության շուրջ հասարակական մեծ քննարկման առիթ։ Այդ ժամանակ միջազգային վերլուծություններն անգամ արձանագրում էին, որ սպանությունը լրջորեն փորձության էր ենթարկում Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները։

Այսօր իրավիճակը այլ է՝ և՛ քաղաքական, և՛ աշխարհաքաղաքական առումով։ Բայց հենց այդ պատճառով էլ հասարակության և քաղաքացիական կազմակերպությունների արձագանքի հարցը չի կորցնում իր նշանակությունը։

Եթե մարդու իրավունքների պաշտպանության չափանիշը իսկապես համընդհանուր է, ապա այն չպետք է փոխվի՝ կախված նրանից, թե բռնություն գործադրելու մեջ մեղադրվող զինծառայողը ռուս է, ադրբեջանցի կամ որևէ այլ երկրի քաղաքացի։

2015-ին պահանջը հնչում էր՝ օտարերկրյա զինծառայողը չպետք է անպատիժ մնա Հայաստանի տարածքում կատարած հանցագործության համար։

2026-ին նույն սկզբունքը պետք է գործի՝ անկախ զինծառայողի ազգային պատկանելությունից։

Հակառակ դեպքում հասարակության մոտ բնականաբար առաջանում է մեկ շատ անհարմար հարց՝ արդյո՞ք 2015-ի վրդովմունքի հիմքում իսկապես մարդու իրավունքներն ու Հայաստանի ինքնիշխանությունն էին, թե՞ այդ օրերի քաղաքական համատեքստը։

Պատասխանը պետք է տան ոչ միայն իշխանությունները, այլև այն քաղաքացիական կազմակերպությունները, որոնք տարիներ շարունակ հանդես են եկել մարդու իրավունքների, հաշվետվողականության և Հայաստանի ինքնիշխանության պաշտպանության դիրքերից։

Երեկ ընդամենը ՀՅԴ երիտթևի մի քանի երիտասարդներ ԱԱԾ-ի մոտ կարճ ակցիա իրականացրին ու վերջ, ամեն մեկն անցավ իր գործին։ Քար լռություն իշխանություններից»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կոտայքում պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձինք կալանավորվել ենԹուրքիան մտադիր չէ զորքեր ուղարկել այլ երկիր՝ հարձակման համար«Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետԱվելի քան 100 կոնգրեսական Ռուբիոյին կոչ է արել դադարեցնել Բաքվին ռազմական օգնությունըԱրթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի Աշխարհի առաջնությունըԵրևանում փետրվարյան արյունալի միջադեպի մասնակիցը հայտնաբերվել է Վրաստանում․ նրան կարտահանձնեն ՀայաստանինՀայկական կողմը հաստատեց․ Գորիսում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներըՇիրակի մարզում «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել. բժիշկներն արձանագրել են վարորդի մահըՎեց օգնականի մուտքն ԱԺ արգելվել է, բայց տեսանյութում նրանք չկան․ ԱբրահամյանԻսկ ո՞ւր է ԱԱԾ-ն․ ընդդիմությունը իշխանությանը մեղադրում է անվտանգության ձախողման մեջ176 կմ ճանապարհ կվերանորոգվի, իսկ 500 կմ-ի աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջՌուսաստանի ԱԳ նախարարությունը կոչ է արել միջոցներ ձեռնարկել Հորմուզում նավարկությունը վերականգնելու համարՄի քանի շաբաթից կներկայացնենք «խաղաղություն առանց զիջումների» ծրագիրը․ Աբրահամյան«Հակադրությունների քաղաքականությունից տուժում է հայ քաղաքացին»․ ընդդիմությունԱնվտանգության տեսախցիկները դարձել են ընդդիմության դեմ քարոզչական գործիք․ Քոչարյան2 պարեկների ուղղությամբ կրակոցներ արձակած և վիրավորում հասցրած անձինք կալանավորվել ենԳերմանիան ցանկանում է տասնյակ հազարավոր անօդաչու թռչող սարքեր տրամադրել ՈւկրաինայինՊԵԿ-ը հանքարդյունահանման ապoրինի դեպք է բացահայտելAl Hadath. Պաղեստինյան խմբակցությունները համաձայնել են հետաձգել խորհրդարանական ընտրություններըԼեհական դպրոցներից մեկում աշակերտը դանակով հարձակվել է մաքրուհու վրաՀՀ-ն քննարկում է նոր ատոմակայանի հարցը. Պուտինը ինքն իրեն նվեր մատուցեց․ Զելենսկի Մեքսիկայի ռինգի ողբերգությունը, Aramco-ի հրդեհներն ու մերկ Թրամփի արձանըՀարյուրից ավելի ուսանողներ շրջափակել են Փարիզի կաթոլիկ ինստիտուտը Շաքիի կրակոցը, Ալիևի նոր պահանջներն ու Մոսկվայի զգուշացումը․ ինչի՞ է գնում ԵրևանըՎարդաձորի դպրոցում միջադեպի վերաբերյալ տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթԵվրահանձնակատար Շուիցան կոչ է արել ԵՄ-ին ուժեղացնել պայքարը անօրինական միգրացիայի դեմՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում մի շարք լուրջ խնդիրներ է արձանագրելԴատարանը Oragir News-ից և Հայկ Դեմոյանից պահանջել է հրապարակային ներողություն խնդրել Արայիկ ՀարությունյանիցBoeing-ը ցանկանում է ստեղծել համակարգ՝ ինքնաթիռները դիտավորյալ վթարներից պաշտպանելու համարԱզգային ժողովը հոկտեմբերի 12-ին կգումարի արտահերթ նիստԱդրբեջանցի զինվորը հասավ հայկական տներ ու կրակեց․ սա՞ է սովորական հանցագործությունը Սահմանը խախտած ադրբեջանցին կդատապարտվի և պատիժը կկրի ՀՀ օրենքներին համապատասխանՀայաստանի երկու բռնցքամարտիկ հաղթեց մոլդովացի մրցակիցներին և դուրս եկավ քառորդ եզրափակիչՊաղեստինի ընտրական հանձնաժողովը պատրաստ է Գազայի հատվածում 20 տարվա ընթացքում առաջին ընտրություններն անցկացնելունՓաշինյանի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման ռիսկի պատճառով հանձնաժողով է ստեղծվելNBC. ԱՄՆ զինված ուժերը նոր օպերատիվ տարբերակներ են պատրաստում Թրամփի համար ԻրանումԿաշպիրովսկիի որդին վաճառել է իր ամերիկյան տունը վտանգավոր վարձակալների պատճառով Իշխանությունների հակառուսական խոսույթը չի բխում Հայաստանի քաղաքացիների շահերից. ՔոչարյանՌուբիոն Ուկրաինայի հարցի դիվանագիտական ​​կարգավորումը դժվար է համարել Լևոն Քոչարյան․ իշխանությունների նախաձեռնած գործընթացը եկեղեցու դեմ հակասահմանադրական էՖրանսիայում բողոքի ցույցերը խաթարել են 375 ավագ դպրոցների աշխատանքը Փաշինյանը պահում էր ադրբեջանցու անմեղության կանխավարկածը, ոչ թե ընտանիքը պաշտպանած կնոջը. ՔոչարյանՓաշինյանը մեկնել է Թուրքմենստան` մասնակցելու ԱՊՀ անդամ պետությունների նիստինՓաշինյանը ձախողեց Շաքիի փորձությունը․ ընդդիմությունը խոստանում է «խաղաղություն առանց զիջումների»CNN. Նյու Յորքի դատախազները կարող են նոր մեղադրանքներ առաջադրել Մադուրոյի և նրա կնոջ դեմՀաստատված փաստ է, որ Կտրիճ Ներսիսյանը դուստր ունի․ ՓաշինյանԱդրբեջանցի զինվորը հանցագործ է, ինչպես Քոչարյանը և մյուսները․ ՓաշինյանYandex Go-ն Հայաստանում 10 տարեկան է․ անվտանգության ներդրումներ և նոր ծրագրերԹրամփը հայտարարել է Իրանի հետ հակամարտության անխուսափելի ավարտի մասին11-ամյա աշակերտը ցուցափայտով հարվածել է դասընկերոջ ձեռքին, ուսերին և մեջքին․ տղան տեղափոխվել է ԲԿ
Ամենադիտված