Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Շահրամանյանի հեռախոսի առգրավումը Մակար Կիրակոսյանն ընտրվել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ Գլխավոր դատախազը «նկատողություն» կարգապահական տույժ է նշանակել 3 դատախազի նկատմամբ Կոտայքում պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձինք կալանավորվել են «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ Ավելի քան 100 կոնգրեսական Ռուբիոյին կոչ է արել դադարեցնել Բաքվին ռազմական օգնությունը Արթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի Աշխարհի առաջնությունը Երևանում փետրվարյան արյունալի միջադեպի մասնակիցը հայտնաբերվել է Վրաստանում․ նրան կարտահանձնեն Հայաստանին Հայկական կողմը հաստատեց․ Գորիսում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները Շիրակի մարզում «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել. բժիշկներն արձանագրել են վարորդի մահը Վեց օգնականի մուտքն ԱԺ արգելվել է, բայց տեսանյութում նրանք չկան․ Աբրահամյան Իսկ ո՞ւր է ԱԱԾ-ն․ ընդդիմությունը իշխանությանը մեղադրում է անվտանգության ձախողման մեջ 

«Փաստ». «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում

Հայկական Մամուլ

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանի ներքաղաքական և արտաքին քաղաքական օրակարգում վերջին շրջանում ծավալվող իրադարձությունները, Եկեղեցու շուրջ ստեղծված լարվածությունն ու կառավարման համակարգում առկա խնդիրները շարունակում են մնալ հանրային ամենաթեժ քննարկումների կենտրոնում։ Երկրում ստեղծված իրավիճակը, պետական ինստիտուտների արդյունավետության հարցը, ինչպես նաև դիվանագիտական ճակատում տեղի ունեցող զարգացումները բազմաթիվ մտահոգությունների և վերլուծությունների առիթ են տալիս՝ ստիպելով փնտրել համակարգային լուծումներ։

Այս թեմայի շուրջ «Փաստ» օրաթերթը զրուցել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանի հետ, որը ներկայացրել է իր տեսակետները երկրում տիրող իրավիճակի, կառավարման համակարգի խնդիրների և առաջարկվող լուծումների վերաբերյալ։

Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի և կառավարության հրապարակած զեկույցների վերաբերյալ Արշակ Կարապետյանը նկատեց, որ դրանք իրեն հիշեցնում են անցյալ դարասկզբին բոլշևիկների կողմից իրականացվող հետապնդումները։ Նա ընդգծեց, որ բոլշևիկներին ինչ-որ տեղ կարելի էր հասկանալ. նրանք ցանկանում էին ազատվել կրոնից, հայտարարում էին, թե Աստված չկա, և բոլորը գնում են դեպի կոմունիզմ՝ նպատակ ունենալով պահպանել իշխանությունը։ Ըստ բանախոսի, եթե նրանք չվերացնեին եկեղեցիներն ու մզկիթները, չէին կարողանա 70 տարի մնալ իշխանության ղեկին։

Անդրադառնալով հարցին, թե ինչ զուգահեռներ կան այն ժամանակվա և այսօրվա իրադարձությունների միջև, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդը շեշտեց, որ այսօր Հայաստանում տեղի է ունենում նույն հետապնդումը եկեղեցականների և քաղաքական կուսակցությունների նկատմամբ։

Գեներալ-մայորի փոխանցմամբ, չկա մի ընդդիմադիր կուսակցություն, որի ղեկավարները ենթարկված չլինեն հետապնդումների, որոնք շարունակվում են նաև վիրտուալ դաշտում։ Միևնույն ժամանակ նա հիշեցրեց, որ մեր Եկեղեցին հետապնդումների դեմ պայքարի մեծ փորձ ունի. 30-ական թվականներին բոլ շևիկները բազմաթիվ եկեղեցիներ քանդեցին, Ներքին գործերի նախարարի ցուցումով սպանվեց Խորեն Ա Կաթողիկոսը, սակայն այդ նույն նախարարին հետագայում գնդակահարեցին։ «Եկեղեցուն հետապնդելը ոչ մի իշխանության փրկություն չի բերել»,արձանագրեց Կարապետյանը։

Խոսելով Եկեղեցու դեմ իրականացվող քայլերի շարժառիթներից՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարարը նշեց, որ մեր Եկեղեցու դեմ արշավները միշտ սկսվել են Նիկոլ Փաշինյանի արտասահմանյան այցելություններից հետո։ Հաշվի առնելով Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ նրա հանդիպումը՝ բանախոսը պնդեց, որ Փաշինյանը հանդիպումից առաջ ցանկանում էր ցույց տալ, թե կատարում է Էրդողանի ցուցումը Հայոց եկեղեցու հանդեպ։ Նա հավելեց, որ Հայոց եկեղեցին այսօր միակ ազգային օրգանն է, որը պաշտպանում է հայերի ազգային նպատակները, իսկ Փաշինյանը պարզապես կատարում է Էրդողանի և Ալիևի ցանկությունները։ Կարապետյանի համոզմամբ, մեր անկախությունն այսօր ավելի ծանր վիճակում է, քան Խորհրդային Միության կազմում եղած ժամանակ, որովհետև այն ժամանակ մեր ժողովուրդը գոնե ձայնի իրավունք ուներ։

Դիտարկելով Հայաստանի արտաքին քաղաքականությունն ու դիվանագիտական կորպուսի աշխատանքը՝ Արշակ Կարապետյանն ընդգծեց, որ արտաքին քաղաքականությունը ղեկավարում է Նիկոլ Փաշինյանը, որը չունի բարձրագույն կրթություն և եղել է կասկածելի լրագրող, որը գումարներ է ստացել ԱՄՆ դեսպանատնից։ Այնինչ, Ադրբեջանի նախագահ Ալիևը ստացել է պրոֆեսիոնալ միջազգային կրթություն, դասախոսել է, մեծացել է էլիտար ընտանիքում։ Ըստ զրուցակցի, մեր երկրի ղեկավարն այս ոլորտում անգրագետ է։ Նա համեմատական անցկացրեց նաև երկու երկրների դեսպանների միջև՝ նշելով, որ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը պատմաբան է, Ռուսաստանում դեսպան Գուրգեն Արսենյանը հիմնականում զբաղվել է բիզնեսով, Չինաստանում դեսպան Սերգեյ Մանասարյանն ավարտել է գյուղատնտեսական ինստիտուտի մեխանիկայի ֆակուլտետը, և միայն Ֆրանսիայում դեսպան Արման Խաչատրյանն ունի համապատասխան կրթություն։ Մինչդեռ Ադրբեջանի դեսպանները ԱՄՆ-ում (Խազար Իբրահիմ), Ֆրանսիայում (Լեյլա Աբդուլաևա) և Ռուսաստանում (Ռահման Մուստաֆաև) ունեն համապատասխան կրթություն, ԱԳՆ-ում և ՆԱՏՕ-ում աշխատանքի երկարամյա դիվանագիտական փորձ։

Իսկ ինչ վերաբերում է ստեղծված իրավիճակից դուրս գալու համակարգային փոփոխություններին, ապա Արշակ Կարապետյանը փաստեց, որ Հայաստանում դիվանագիտությամբ, պաշտպանությամբ, ոստիկանությամբ և հետախուզությամբ զբաղվում են համապատասխան կրթություն չունեցող մարդիկ։ Պետությունը հսկայական միջոցներ է ծախսում մարդկանց կրթության վրա, սակայն նրանք չեն աշխատում իրենց մասնագիտությամբ։ Նա առաջարկում է կադրային քաղաքականությունն ամրապնդել Սահմանադրությամբ և այնտեղ ամրագրել մի տող, ըստ որի՝ բոլոր ոլորտների ղեկավարները պետք է լինեն համապատասխան մասնագետներ։

Ամփոփելով զրույցը՝ «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդը շեշտեց, որ Հայաստանի ներքին պոտենցիալը բավարար չէ զարգացման համար, մենք չենք կարող զարգանալ առանց արտաքին աշխարհի և պետք է օգտագործենք Սփյուռքի ռեսուրսները՝ դառնալով «Հարավային Կովկասի Իսրայել»։ Կարապետյանի համոզմամբ՝ անհրաժեշտ է փոխել կառավարման ողջ համակարգը, դառնալ նախագահական երկիր, իսկ բոլոր ոլորտների ղեկավարները պետք է լինեն բարձր պրոֆեսիոնալներ, քանի որ մեր փրկությունը մեր ձեռքերում է։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ֆիդան. Մեքքայի համաձայնագիրը հնարավորինս շուտ կներառվի խորհրդարանի օրակարգումԴատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Շահրամանյանի հեռախոսի առգրավումըԻրանի ԱԳՆ-ը հայտարարել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունների շարունակության մասինՄակար Կիրակոսյանն ընտրվել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահԳլխավոր դատախազը «նկատողություն» կարգապահական տույժ է նշանակել 3 դատախազի նկատմամբՌուբիոն անհավանական է համարում Թուրքիայի և Հունաստանի միջև ռազմական հակամարտությունըԿոտայքում պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձինք կալանավորվել ենԹուրքիան մտադիր չէ զորքեր ուղարկել այլ երկիր՝ հարձակման համար«Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետԱվելի քան 100 կոնգրեսական Ռուբիոյին կոչ է արել դադարեցնել Բաքվին ռազմական օգնությունըԱրթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի Աշխարհի առաջնությունըԵրևանում փետրվարյան արյունալի միջադեպի մասնակիցը հայտնաբերվել է Վրաստանում․ նրան կարտահանձնեն ՀայաստանինՀայկական կողմը հաստատեց․ Գորիսում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներըՇիրակի մարզում «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել. բժիշկներն արձանագրել են վարորդի մահըՎեց օգնականի մուտքն ԱԺ արգելվել է, բայց տեսանյութում նրանք չկան․ ԱբրահամյանԻսկ ո՞ւր է ԱԱԾ-ն․ ընդդիմությունը իշխանությանը մեղադրում է անվտանգության ձախողման մեջ176 կմ ճանապարհ կվերանորոգվի, իսկ 500 կմ-ի աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջՌուսաստանի ԱԳ նախարարությունը կոչ է արել միջոցներ ձեռնարկել Հորմուզում նավարկությունը վերականգնելու համարՄի քանի շաբաթից կներկայացնենք «խաղաղություն առանց զիջումների» ծրագիրը․ Աբրահամյան«Հակադրությունների քաղաքականությունից տուժում է հայ քաղաքացին»․ ընդդիմությունԱնվտանգության տեսախցիկները դարձել են ընդդիմության դեմ քարոզչական գործիք․ Քոչարյան2 պարեկների ուղղությամբ կրակոցներ արձակած և վիրավորում հասցրած անձինք կալանավորվել ենԳերմանիան ցանկանում է տասնյակ հազարավոր անօդաչու թռչող սարքեր տրամադրել ՈւկրաինայինՊԵԿ-ը հանքարդյունահանման ապoրինի դեպք է բացահայտելAl Hadath. Պաղեստինյան խմբակցությունները համաձայնել են հետաձգել խորհրդարանական ընտրություններըԼեհական դպրոցներից մեկում աշակերտը դանակով հարձակվել է մաքրուհու վրաՀՀ-ն քննարկում է նոր ատոմակայանի հարցը. Պուտինը ինքն իրեն նվեր մատուցեց․ Զելենսկի Մեքսիկայի ռինգի ողբերգությունը, Aramco-ի հրդեհներն ու մերկ Թրամփի արձանըՀարյուրից ավելի ուսանողներ շրջափակել են Փարիզի կաթոլիկ ինստիտուտը Շաքիի կրակոցը, Ալիևի նոր պահանջներն ու Մոսկվայի զգուշացումը․ ինչի՞ է գնում ԵրևանըՎարդաձորի դպրոցում միջադեպի վերաբերյալ տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթԵվրահանձնակատար Շուիցան կոչ է արել ԵՄ-ին ուժեղացնել պայքարը անօրինական միգրացիայի դեմՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում մի շարք լուրջ խնդիրներ է արձանագրելԴատարանը Oragir News-ից և Հայկ Դեմոյանից պահանջել է հրապարակային ներողություն խնդրել Արայիկ ՀարությունյանիցBoeing-ը ցանկանում է ստեղծել համակարգ՝ ինքնաթիռները դիտավորյալ վթարներից պաշտպանելու համարԱզգային ժողովը հոկտեմբերի 12-ին կգումարի արտահերթ նիստԱդրբեջանցի զինվորը հասավ հայկական տներ ու կրակեց․ սա՞ է սովորական հանցագործությունը Սահմանը խախտած ադրբեջանցին կդատապարտվի և պատիժը կկրի ՀՀ օրենքներին համապատասխանՀայաստանի երկու բռնցքամարտիկ հաղթեց մոլդովացի մրցակիցներին և դուրս եկավ քառորդ եզրափակիչՊաղեստինի ընտրական հանձնաժողովը պատրաստ է Գազայի հատվածում 20 տարվա ընթացքում առաջին ընտրություններն անցկացնելունՓաշինյանի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման ռիսկի պատճառով հանձնաժողով է ստեղծվելNBC. ԱՄՆ զինված ուժերը նոր օպերատիվ տարբերակներ են պատրաստում Թրամփի համար ԻրանումԿաշպիրովսկիի որդին վաճառել է իր ամերիկյան տունը վտանգավոր վարձակալների պատճառով Իշխանությունների հակառուսական խոսույթը չի բխում Հայաստանի քաղաքացիների շահերից. ՔոչարյանՌուբիոն Ուկրաինայի հարցի դիվանագիտական ​​կարգավորումը դժվար է համարել Լևոն Քոչարյան․ իշխանությունների նախաձեռնած գործընթացը եկեղեցու դեմ հակասահմանադրական էՖրանսիայում բողոքի ցույցերը խաթարել են 375 ավագ դպրոցների աշխատանքը Փաշինյանը պահում էր ադրբեջանցու անմեղության կանխավարկածը, ոչ թե ընտանիքը պաշտպանած կնոջը. ՔոչարյանՓաշինյանը մեկնել է Թուրքմենստան` մասնակցելու ԱՊՀ անդամ պետությունների նիստինՓաշինյանը ձախողեց Շաքիի փորձությունը․ ընդդիմությունը խոստանում է «խաղաղություն առանց զիջումների»
Ամենադիտված