Թրամփը համարում է, որ նավթի գները անկում կապրեն Իրանի հետ հակամարտության ավարտից հետո
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ենթադրում է, որ Իրանի հետ հակամարտությունը կավարտվի նոյեմբերի 3-ին կայանալիք միջանկյալ Կոնգրեսի ընտրություններից անմիջապես հետո։
«Երբ սա ավարտվի, և այն շատ շուտով կավարտվի, հավանաբար միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո, նավթի գները կնվազեն», - ասել է ամերիկացի առաջնորդը՝ ելույթ ունենալով Ալաբամայում իր կողմնակիցների առջև։
Թրամփը հավելել է, որ հակամարտությունը կավարտվի «այս կամ այն կերպ»։
Հոկտեմբերի 1-ին ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը կարող է ավարտվել մինչև Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ