Հոկտեմբերի 3-ին սպասվում է հորդառատ անձրև և ամպրոպ․ եղանակի կանխատեսումը
Հայաստան
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 3-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, իսկ հոկտեմբերի 5-7-ը՝ առանձին շրջաններում, սպասվում է անձրև և ամպրոպ։ Հնարավոր է նաև կարկուտ։
Հոկտեմբերի 3-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Հոկտեմբերի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին կլինի արևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ։ Ամպրոպի ժամանակ քամու ուժգնությունը կարող է հասնել 17-20 մ/վ-ի։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 4-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով։
Երևանում հոկտեմբերի 3-ին ժամանակ առ ժամանակ, իսկ հոկտեմբերի 5-7-ի երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ քամին կուժգնանա՝ հասնելով 15-17 մ/վ արագության։ Հոկտեմբերի 4-ին մայրաքաղաքում սպասվում է առանց տեղումների եղանակ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ