Երևանում օդի աղտոտվածությունը գերազանցել է թույլատրելի սահմանը․ հայտնի են առավել աղտոտված օրերը
Հայաստան
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակի վերաբերյալ տվյալները՝ սեպտեմբերի 23-29-ն ընկած ժամանակահատվածի համար։
Փոշու պարունակությունը սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցել է՝
Կենտրոն վարչական շրջանում՝ սեպտեմբերի 23-24-ը և 26-27-ը,
Արաբկիրում՝ սեպտեմբերի 24-26-ը,
Շենգավիթում՝ չի գերազանցել։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը թույլատրելի սահմանը գերազանցել է Կենտրոնում՝ սեպտեմբերի 25-27-ը։ Արաբկիրում և Շենգավիթում գերազանցում չի արձանագրվել։
Միաժամանակ, ծծմբի երկօքսիդի պարունակությունը նշված ժամանակահատվածում չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ