Գրոսսին խոստացել է անկախ գործել որպես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
Աշխարհ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար նշանակվելու դեպքում նա մտադիր է գործել անկախ և առաջնորդվել ՄԱԿ-ի կանոնադրությամբ։
«Իհարկե։ Կարծում եմ՝ սա ցանկացած միջազգային կազմակերպության ղեկավարի աշխատանքի էությունն է, ինչպես պահանջվում է ՄԱԿ-ի կանոնադրությամբ՝ պահպանել անկախությունը, ունենալ անկախ դիրքորոշում և հիշել սեփական առաքելությունը», - ասել է Գրոսին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք նա մտադիր է պահպանել անկախությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում հաստատվելու դեպքում։
Նրա խոսքով՝ ինքը նմանատիպ սկզբունքի է հետևում նաև այժմ՝ ԱԷՄԳ-ի ղեկին, առաջնորդվելով գործակալության կանոնադրությամբ և դրան տրված խնդիրներով։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ