Արտակարգ իրավիճակ՝ Տերյան փողոցում. խմելու ջրի խողովակ է վնասվել․ ջուրը հոսում է ասֆալտի տակից
Արտակարգ Պատահար
Այսօր՝ հոկտեմբերի 3-ի վաղ առավոտյան, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ Տերյան փողոցում փոխանցում է shamshyan.com-ը։
Խմելու ջրի խողովակի վնասման հետևանքով ասֆալտը ճաքել է, և ջուրը մեծ քանակությամբ հոսում է ճանապարհով։
Դեպքի վայր են ժամանել Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը և թաղապետարանի համապատասխան աշխատակիցները։ Նրանք մի քանի դիտահորերի կափարիչներ են բացել, ինչի արդյունքում ջրի հոսքը դեպի Հյուսիսային պողոտա դադարեցվել է։
Ըստ «Շամշյան»-ի՝ վթարի վայրում մի քանի ժամ շարունակ «Վեոլիա Ջուր»-ի աշխատակիցներ չեն եղել։ Նշվում է, որ այդ ընթացքում մեծ քանակությամբ խմելու ջուր է կորցվել, իսկ տարածքով անցնող հետիոտները, հարակից խանութների աշխատակիցներն ու դպրոց գնացող երեխաները ստիպված են եղել դժվարությամբ անցնել ջրի միջով։
Վթարի հետևանքով ստեղծված իրավիճակը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ