Axios. ԱՄՆ-ը պատրաստ չէ միանալ Սաուդյան Արաբիայի կողմից հութիների դեմ իրականացվող գործողությանը
Աշխարհ
Սաուդյան Արաբիան, Եմենի կառավարության հետ, պլանավորում է «մեծ հարձակում» ապստամբ «Անսար Ալլահ» (հութի) շարժման դեմ, սակայն Միացյալ Նահանգները դեռևս պատրաստ չէ մասնակցելու, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ սա մի քանի շաբաթվա ընթացքում երկրորդ անգամն է, որ Միացյալ Նահանգները մերժել է Սաուդյան Արաբիայի՝ գործողությանը միանալու և հութիների դիրքերի դեմ ավիահարվածներ իրականացնելու խնդրանքը։
Անանուն ամերիկացի պաշտոնյան ընդգծել է, որ «իրավիճակը կարող է փոխվել», եթե գործողության ընթացքում «խնդիրներ առաջանան»։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը դեմ է արտահայտվել հակամարտությանը անմիջական մասնակցությանը։
Պորտալը նաև հաղորդում է, որ ռազմական ծրագիրը Սաուդյան Արաբիայի կողմից մշակվել է մի քանի շաբաթվա ընթացքում և մի քանի օր առաջ հաստատվել է երկրի կառավարության կողմից: Մեկ այլ պաշտոնյայի խոսքով՝ ԱՄՆ-ը օգնում է Սաուդյան Արաբիային ամեն ինչում, բացի հակամարտությանը անմիջականորեն մասնակցելուց, հիմնականում՝ հետախուզական տվյալներ տրամադրելով: Նա ընդգծել է, որ Վաշինգտոնը Ռիադին տրամադրել է հարվածների համար ավելի քան 200 թիրախ:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ