Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ»
Հայաստան
«Փաստ»-ի համաձայն՝ մի շարք լայնորեն կիրառվող դեղամիջոցներ Հայաստանում վաճառվում են ավելի բարձր գներով, քան Վրաստանում։ Հրապարակման մեջ համեմատվում են 18 դեղամիջոցների գներ, որոնց դեպքում Հայաստանի գինը նշված է որպես ավելի բարձր։
Օրինակ՝ «Կոնկորը» Հայաստանում միջինում արժե 4900 դրամ, իսկ Վրաստանում՝ մոտ 4300 դրամ։ «Պրեստանսի» դեպքում գները համապատասխանաբար 5700 և 4350 դրամ են։
Ավելի մեծ տարբերություն նշվում է «Մետֆորմին Դենկիի» դեպքում․ Հայաստանում այն արժե 4260 դրամ, իսկ Վրաստանում՝ 1590 դրամ։ «Օմեպրազոլի» գինը Հայաստանում, ըստ հրապարակման, կազմում է 5360 դրամ՝ Վրաստանում 1141 դրամի դիմաց։
Տարբերություններ են ներկայացվում նաև հակաբիոտիկների, շնչառական և ալերգիկ հիվանդությունների, ինչպես նաև մաշկային և հակավիրուսային խնդիրների համար կիրառվող դեղերի գներում։
«Փաստը» դեղերի գների տարբերությունը կապում է նաև Հայաստանի դեղորայքի շուկայի կարգավորման և ներմուծման քաղաքականության հետ՝ նշելով, որ առկա սահմանափակումները կարող են ազդել շուկայում մրցակցության և գների վրա։
Հրապարակման հիմնական շեշտադրումն այն է, որ անհրաժեշտ դեղամիջոցների բարձր գները քաղաքացիների համար ստեղծում են լրացուցիչ ֆինանսական բեռ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ