Արտառոց դեպք Տավուշում․ ծնողի պնդմամբ՝ ուսուցիչը հարվածել է 13-ամյա աշակերտին, իսկ փոխտնօրենը՝ ապտակել ու անկյուն կանգնեցրել
Արտակարգ Պատահար
Սեպտեմբերի 23-ին Տավուշի մարզի բնակավայրերից մեկում 13-ամյա աշակերտի նկատմամբ բռնության դեպքի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ոստիկանություն։
Ըստ երեխայի ծնողի հաղորդման՝ սեպտեմբերի 22-ին մաթեմատիկայի դասաժամին 64-ամյա ուսուցիչը, դասասենյակի դուռը բաց թողնելու պատճառով, գոռացել է երեխայի վրա, տետրով հարվածել նրա գլխին, ապտակել և հրելով գցել սեղանի վրա։ Դրանից հետո, ըստ ծնողի, երեխայի աջ աչքի շրջանում այտուց է առաջացել։
Ծնողի փոխանցմամբ՝ նույն օրը դպրոցի փոխտնօրենը, որը ուսուցչի կինն է, նույնպես գոռացել և ապտակել է երեխային, այնուհետև նրան տարել իր աշխատասենյակ և մեկ դասաժամ շարունակ անկյուն կանգնեցրել։
Դեպքի վերաբերյալ ոստիկանությունում կազմված փաստաթղթերը փոխանցվել են Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության տարածքային քննչական բաժին։ Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ այս պահին չեն հրապարակվում։
Կարևոր է․ ներկայացված հանգամանքները հաղորդվում են ծնողի ներկայացրած տեղեկությունների հիման վրա, իսկ դեպքի վերջնական իրավական գնահատականը կտրվի քննության արդյունքներով։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ