Քրիստոսի 72 աշակերտները և նրանց հիշատակության օրը՝ այսօր
Հասարակություն
Բացի 12 առաքյալներից՝ Հիսուս Քրիստոսն ուներ նաև 72 աշակերտ, որոնց Տերն ուղարկեց՝ Աստծո Արքայությունը և Բարի Լուրը քարոզելու։
Ավետարանում, սակայն, բոլոր 72 աշակերտների անունները չեն նշվում։ «Աշակերտ» բառը Ավետարաններում գործածվում է նաև Քրիստոսի մյուս հետևորդների համար։
Ըստ Ղուկասի Ավետարանի՝ Քրիստոսն իր աշակերտներին երկու-երկու ուղարկեց քարոզելու՝ ասելով. «Ով ձեզ լսում է, Ինձ է լսում, և ով ձեզ մերժում է, Ինձ է մերժում» (Ղուկաս 10։16)։
Հայ Առաքելական Եկեղեցին Քրիստոսի 72 աշակերտների հիշատակության օրը տոնում է Վարագա Խաչի տոնին հաջորդող շաբաթ օրը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ