ԱԷՄԳ-Ի ղեկավարը կոչ է արել դադարեցնել Զապորոժիեի ԱԷԿ-ի վրա հարձակումները
Աշխարհ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին կոչ է արել դադարեցնել Զապորոժիեի ԱԷԿ-ում (ԶԱԷԿ) միջուկային անվտանգությանը սպառնացող հարձակումները և զսպվածություն ցուցաբերել՝ վթարի ռիսկը կանխելու համար։
«Գլխավոր տնօրեն Գրոսին հայտարարել է, որ միջուկային անվտանգությանը սպառնացող հարձակումները բացարձակապես անընդունելի են և պետք է անհապաղ դադարեցվեն։
Գրոսիի խոսքով՝ հակամարտության ժամանակ միջուկային վթարի ռիսկը կանխելու համար բոլոր կողմերը պետք է առավելագույն զսպվածություն ցուցաբերեն նման օբյեկտների և դրանց էներգետիկ ենթակառուցվածքների մոտակայքում», - հայտնել է ՄԱԳԱՏԷ-ն իր սոցիալական ցանցերի էջում։
«Միջազգային հանրությունը շուտով թե ուշ կհասկանա, որ Զապորոժիեի ԱԷԿ-ում միակ միջուկային ռիսկը գալիս է ուկրաինական զորքերի անխոհեմ գործողություններից», - ավելի վաղ հայտարարել էր «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ