Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում․ բախվել են «Lexus»-ն ու «Nissan Altima»-ն, 5 վիրավոր կա
Արտակարգ Պատահար
Հոկտեմբերի 3-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12։50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհին՝ «Տառերի պուրակ»-ի հարևանությամբ, բախվել են «Lexus» և «Nissan Altima» մակնիշի ավտոմեքենաները. փոխանցում է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով 5 մարդ տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայրում նրանց առաջին բուժօգնություն են ցուցաբերել քաղաքացիներն ու ժամանած շտապօգնության բժիշկները։
Դեպքի վայրում աշխատել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները։ Տարածքը սահմանազատվել է, իսկ վթարի մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննվում են վթարի հանգամանքները, ինչպես նաև պարզվում են ավտոմեքենաների վարորդների, սեփականատերերի և վիրավորների ինքնությունը։ Ավտոմեքենաները քննիչի հանձնարարությամբ տեղափոխվելու են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ