Ենոքավան-Կարմիրգյուղ ճանապարհին հոկտեմբերի 4-ին պայթեցման աշխատանքներ կիրականացվեն
Հասարակություն
Ենոքավան բնակավայրի հարակից տարածքում հոկտեմբերի 4-ին պայթեցման աշխատանքներ են նախատեսվում։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ Հ-26՝ /Մ-4/-Ենոքավան-Կարմիրգյուղ (գյուղատեղի)-/Հ-58/ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների շրջանակում պայթեցումներ կիրականացվեն Ենոքավան-Կարմիրգյուղ ճանապարհի կմ7+360-կմ7+400 հատվածում։
Աշխատանքները նախատեսվում է իրականացնել հոկտեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ից մինչև 15։00-ը։
«Ճանապարհային դեպարտամենտը» բնակիչներին հորդորում է չանհանգստանալ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ