Դպրոցականներին տեղափոխելու համար ձեռք են բերվել նոր ավտոբուսներ․ 5 բնակավայրում ծրագիրը կգործարկվի
Հասարակություն
Հանրապետության հրապարակում ներկայացվել են նորակառույց դպրոցներ հաճախող աշակերտների տեղափոխման համար ձեռք բերված նոր դպրոցական ավտոբուսները։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի և ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի ուղեկցությամբ ծանոթացել է ավտոբուսների պայմաններին և անվտանգային չափանիշներին։
Ծրագրի շրջանակում դպրոցական ավտոբուսների ծառայությունը առաջիկայում կգործարկվի 5 բնակավայրի համար։ Արագածոտնի մարզի Գետափի երեխաները կտեղափոխվեն Արագածավանի թիվ 1 միջնակարգ դպրոց, Գեղարքունիքի Ծափաթաղի աշակերտները՝ Ջիլի միջնակարգ դպրոց, Տավուշի Աճարկուտի երեխաները՝ Կիրանցի դպրոց, Ակնաղբյուրի երեխաները՝ Լուսաձորի դպրոց, իսկ Արարատի Տիգրանաշենի երեխաները՝ Պարույր Սևակի կրթահամալիր։
Փաշինյանը կարևորել է երթևեկության անվտանգության ապահովումը, ինչպես նաև երեխաներին տեղափոխող վարորդների պատշաճ որակավորումն ու արտաքին տեսքը։
Նշվում է, որ Գետափից Արագածավան ճանապարհը 9,5 կմ է, Ծափաթաղից Ջիլ՝ 10,6 կմ, Աճարկուտից Կիրանց՝ 2,8 կմ, Ակնաղբյուրից Լուսաձոր՝ 5 կմ, իսկ Տիգրանաշենից Պարույր Սևակ՝ 4 կմ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ