«Մեծ յոթնյակի» երկրները համաձայնել է շուկա բաց թողնել մինչև 100 միլիոն բարել նավթ
Աշխարհ
«Մեծ յոթնյակի» (G7) երկրները պայմանավորվել են չորս ամսվա ընթացքում իրենց ռազմավարական պաշարներից շուկա բաց թողնել մինչև 100 միլիոն բարել նավթ՝ էներգակիրների գների աճը մեղմելու նպատակով։ Այս մասին հայտնում է Euronews-ը։
Հատուկ ուշադրություն է դարձվելու դիզելային վառելիքի շուկային։ Գործընթացը համակարգելու է Միջազգային էներգետիկ գործակալությունը, իսկ G7-ի հայտարարության համաձայն՝ առաջիկա 20 օրերին ակնկալվում է դիզելային վառելիքի զգալի ծավալների հասանելիություն։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ երկրները պայմանավորվել են համատեղ քայլեր ձեռնարկել էներգակիրների գների վրա ճնշումը թուլացնելու համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ կոչ է արել օգտագործել ռազմավարական պաշարները՝ դիզելային վառելիքի թանկացման և մատակարարման պակասուրդի պայմաններում։
Միջոցառումների փաթեթը ներառում է նաև նավթավերամշակման գործարանների օգտագործման ավելացում և գործընկեր երկրների միջև էներգետիկ ռեսուրսների ու նավթամթերքի առևտրի սահմանափակումներից խուսափելու պարտավորություն։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ