Հերթական ԱԺ նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 13 հարց Ապակին՝ մեծ արվեստի լեզու․ Վենետիկում բացվել է ավելի քան 100 գործի ցուցահանդես Ծովերից գողացված ժառանգությունը՝ Փարիզում․ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նոր ցուցահանդեսը Հինգ համաշխարհային պրեմիերա․ Ավստրալիայում նոր երաժշտական ծրագիր է ներկայացվել Գորիսի տարածաշրջանի և Մեղրիի լեռնանցքում թույլ ձյուն է տեղում, իսկ Եղեգնաձորի և Սիսիանի տարածաշրջաններում՝ թույլ անձրև Բահրեյնի հին ամրոցի տակ՝ Դիլմունի հետքերով․ նոր պեղումներ են սկսվում 1,15 միլիոն այցելու և վաճառքի աճ․ Շարժայի գրքի տոնավաճառի արդյունքները Չարենցավանում կամավոր հանձնել են մեծ քանակությամբ զենք-զինամթերք Ուռուցքը դիմադրում է դեղին․ գիտնականները գտել են բջջային փոփոխությունների հետքեր Տիեզերքում՝ մազից էլ փոքր ճշգրտումներ․ «Ռոմանը» մոտենում է գիտական աշխատանքին Պուտինի կոշտ ուղերձն ու Եվրոպայի նոր քայլերը. Լարված մթնոլորտ և սուր ելույթներ՝ ԱԺ-ում Աստղերի ծնունդը՝ փոշու վարագույրի հետևում․ NASA-ի օրվա տպավորիչ պատկերը 

Կարեն Սաֆարյանը խոշոր ներդրումներ է անում Վրաստանում․ ի՞նչ կապ ունի Ռոբերտ Քոչարյանն այս ամենի հետ

Հայաստան

Այս տարվա օգոստոսի 25-ին հայտնի դարձավ, որ լյուքսեմբուրգյան AGE S.A. ընկերությունը պայմանավորվածություն է ձեռք բերել վրացական Terabank-ի բաժնետոմսերը գնելու վերաբերյալ։ Նույն գործարքի շրջանակում նախատեսվում է նաև Թբիլիսիի «Biltmore» հյուրանոցի ձեռքբերումը։ AGE S.A.-ն «Արինս Գրուպի» ֆինանսական էկոհամակարգի մաս է, որի կազմում գործում է նաև հայկական «Արդշինբանկ» ԲԲԸ-ն։ Գործարքը ներկայացվում է որպես խմբի միջազգային ընդլայնման հերթական քայլ։ 

Ըստ հրապարակված տվյալների՝ Terabank-ն ակտիվների ծավալով Վրաստանի վեցերորդ խոշոր բանկն է։ 2026 թվականի հուլիսի դրությամբ բանկի համախառն ակտիվները կազմել են 2,27 միլիարդ լարի՝ շուրջ 316 միլիարդ դրամ։ Իսկ «Biltmore Tbilisi» հյուրանոցի հաշվեկշռային արժեքը կազմում է մոտ 29,4 միլիարդ դրամ։ Այս ցուցանիշները, սակայն, չեն արտացոլում ակտիվների ձեռքբերման գինը։ Այսպիսով՝ «Արդշինբանկի» հետ նույն խմբում ընդգրկված ընկերությունը նախատեսում է խոշոր ակտիվներ ձեռք բերել Հայաստանի սահմաններից դուրս։ 

Այս գործարքի համատեքստում կրկին առաջ է գալիս տարիներ շարունակ մամուլում շրջանառվող հարցը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և «Արդշինբանկի» միջև ենթադրյալ կապերի վերաբերյալ։ Բանկի խորհրդի նախագահն ու վերջնական շահառուն Կարեն Սաֆարյանն է, որի և Ռոբերտ Քոչարյանի միջև, ըստ շրջանառվող լուրերի, առկա են սերտ անձնական հարաբերություններ։ 

Այս ամենին զուգահեռ, Euromedia24-ին տեղեկություններ են հասել այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանը, Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակով և իր նկատմամբ իրականացվող ճնշումներով պայմանավորված, փորձում է իր կապիտալն ու բիզնես շահերը տեղափոխել արտերկիր։ Այդ համատեքստում առաջ է քաշվում նաև վարկած, թե վրացական ակտիվների ձեռքբերումը կարող է առնչություն ունենալ նման գործընթացի հետ։ Այս տեղեկությունները ճշտելու  նպատակով, Euromedia24-ը գրավոր հարցում է ուղարկել «Արդշինբանկ» ԲԲԸ-ին։ Ի պատասխան մեր հարցման՝ բանկը հայտնել է․ 

«Արդշինբանկը բազմիցս պաշտոնապես հերքել է մամուլում շրջանառվող նմանաբովանդակ տեղեկատվությունը, Ձեզ ենք ներկայացնում Բանկի պաշտոնական կայքում 2018 և 2020 թվականին հրապարակված հերքման հղումները։ Այս տեղեկատվությունը հաստատելու համար Բանկը պատրաստ է տրամադրել ՀՀ Կենտրոնական դեպոզիտարիայից համապատասխան տեղեկանք Բանկի բաժնետերերի (մասնակիցների) վերաբերյալ»։ 

Euromedia24-ին հետաքրքրող հաջորդ հարցը կապիտալի ծագումն է․ որտեղի՞ց են փոխանցվել կամ փոխանցվելու գործարքի ֆինանսավորման միջոցները։ Դրանք Հայաստանում վաստակած գումարնե՞ր են, թե՞ արտերկրում գործող ձեռնարկությունների միջոցներ, որոնք, հնարավոր է, պատկանում են պարոն Սաֆարյանին։ Եթե խոսքը Հայաստանում ձևավորված և երկրից դուրս ուղղվող կապիտալի մասին է, ապա «Արդշինբանկի» խորհրդի նախագահ Կարեն Սաֆարյանին ուղղված հարցը մնում է բաց․ որքանո՞վ է հիմնավորված երկրի համար այս բարդ իրավիճակում նման ծավալի ներդրում կատարել Վրաստանում՝ նպաստելով հարևան երկրի տնտեսության զարգացմանը, երբ սեփական երկրի տնտեսությունն ինքն ունի ներդրումների կարիք։ Այս և մի շարք այլ հարցերի պատասխանները Euromedia24-ը կփորձի առաջիկայում ստանալ Կարեն Սաֆարյանից։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հերթական ԱԺ նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 13 հարցԱպակին՝ մեծ արվեստի լեզու․ Վենետիկում բացվել է ավելի քան 100 գործի ցուցահանդեսԾովերից գողացված ժառանգությունը՝ Փարիզում․ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նոր ցուցահանդեսըՀինգ համաշխարհային պրեմիերա․ Ավստրալիայում նոր երաժշտական ծրագիր է ներկայացվելԳորիսի տարածաշրջանի և Մեղրիի լեռնանցքում թույլ ձյուն է տեղում, իսկ Եղեգնաձորի և Սիսիանի տարածաշրջաններում՝ թույլ անձրևԲահրեյնի հին ամրոցի տակ՝ Դիլմունի հետքերով․ նոր պեղումներ են սկսվում1,15 միլիոն այցելու և վաճառքի աճ․ Շարժայի գրքի տոնավաճառի արդյունքներըՉարենցավանում կամավոր հանձնել են մեծ քանակությամբ զենք-զինամթերքՈւռուցքը դիմադրում է դեղին․ գիտնականները գտել են բջջային փոփոխությունների հետքերՏիեզերքում՝ մազից էլ փոքր ճշգրտումներ․ «Ռոմանը» մոտենում է գիտական աշխատանքինՊուտինի կոշտ ուղերձն ու Եվրոպայի նոր քայլերը. Լարված մթնոլորտ և սուր ելույթներ՝ ԱԺ-ումԱստղերի ծնունդը՝ փոշու վարագույրի հետևում․ NASA-ի օրվա տպավորիչ պատկերըԿալանքով փորձում են կոտրել մարդու կամքը․ Մխիթարյան (տեսանյութ) Գեների խմբագրման թաքնված հետքերը․ նոր գործիքը տեսնում է չնախատեսված փոփոխությունները22 միլիոն մարդու տվյալներ՝ հաքերների ձեռքում․ ինչ է բացահայտվել ՖրանսիայումՀինգ թեկնածու՝ մեկ եթերում․ Ֆրանսիայում այսօր նախագահական մեծ բանավեճ էՍուրեն Պապիկյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցության ընթացքին առնչվող հարցերՖրանսիան՝ նոր գործադուլի շեմին․ ինչ է սպասվում նոյեմբերի 17-ինԵս երջանիկ չեմ լինի, քանի դեռ իմ պետությունն ազատագրված չէ. Մանթաշյան (տեսանյութ) «Պատրաստվեք հաղթանակի»․ Կրեմլի ուղերձը պատգամավորներին՝ ըստ ՎեդոմոստիիԲագրատ Եղիազարյանը նշանակվել է Հայաստանում WB Taxi ծառայության ղեկավարՔաղբանտարկյալների ընտանիքների հետ առանձին աշխատանք պիտի տարվի. Մելիքյան (տեսանյութ) Պուտին–Թրամփ–Սի հանդիպում, գաղտնի առաքելություն Ուկրաինայում և Իրանի նոր պայմանըԶելենսկի․ ՌԴ նավթավերամշակման հզորությունների ավելի քան 55%-ը շարքից դուրս էՄեր երկիրը պետք է մաքրել քաղաքական աղբից. Սուրենյանց (տեսանյութ) Լիտվան քննարկում է Ռուսաստանի հետ սահմանը փակելու հարցը՝ հետևելով Էստոնիայի օրինակինՀակաժողովրդական գործընթացները պետք է հստակ գնահատական ստանան. Խաչատրյան (տեսանյութ) 141 բախում մեկ օրում․ ինչ է հայտնում Կիևը ռազմաճակատիցՄիջուկային վթարի վտանգն աճում է․ 38 երկրի կարգավորիչները զգուշացնում ենՄասիս Մելքոնյանի բախտը բերել է, որ իր գործը չի ընկել հենց Մասիս Մելքոնյանի մոտ. Ղազարյան (տեսանյութ) Reuters. ՄԱԿ-ը հոգնել է ուկրաինական օրակարգից«Ռուսաստանի պահանջներն անհեթեթ են»․ Կալասը նախ հրադադար է պահանջումՀարվածներ Դնիպրոյին․ կա զոհ, վիրավորների թիվը հասել է 13-իԱսիական «Եվրատեսիլի» առաջին հաղթողը հայտնի է․ հաղթանակը՝ ՖիլիպիններինԲանգլադեշը մտադիր չէ վերաքննել Շեյխ Հասինայի գործըՓաշինյանը վախկոտ է, չի կարող մրցակցել Կարապետյանի ու Քոչարյանի հետ. Ղազարյան (տեսանյութ) Գրեթե 8 միլիարդ եվրո Կիևին․ ԵՄ-ն հաստատել է ռեկորդային վճարումըԲելգիայի վարչապետը կրկին փորձել է իր հրաժարականը ներկայացնել թագավորին1 336 անօդաչու մեկ գիշերում․ Ռուսաստանը հայտնում է ռեկորդային հարձակման մասինՀովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամի կողմից uպանություն պատվիրելու քրվարույթի նախաքննությունն ավարտվել է «Խաղաղություն՝ դարերով», բայց պատերազմը շարունակվում է․ Պեսկովի հայտարարությունըԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառել Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմի նկատմամբ«ԱՄՆ-ն այլ ճանապարհ ընտրեց»․ Արաղչին հարևաններին ուղղված նոր ուղերձ է հղելԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 16-ին «Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն»․ Գուտերեշն ԱՄՆ-ին ու Իրանին բանակցության կոչ է անումՀորմուզից բացի՝ ևս մեկ նեղուց․ Եմենի ուժերը հետ են քաշվում Բաբ էլ ՄանդեբիցՍևանում սիգ որսալն արգելվում է․ վերահսկողությունը կտրուկ կուժեղացվի Բաքվում ձերբակալվել է փաստաբան Էլչին Ամիրովը, որը ներկայացնում էր Դավիթ Իշխանյանի շահերըԲըրնհեմ. Մեծ Բրիտանիան ԵՄ-ից դուրս գալով ավելի շատ կորցրեց, քան շահեց 2018-ի ընկալումը չի եղել նրա մասին, որ 2026-ին ռեկորդային թվի քաղաքական բանտարկյալներ ունենանք. Վարդեւանյան
Ամենադիտված