Ֆրանսիան և Թուրքիան արգելափակել են Հայաստանի և Ադրբեջանի հետ ՆԱՏՕ-ի համագործակցության ծրագրերը․ Politico
Արտաքին Քաղաքական
Հայաստանի և Ադրբեջանի հետ համագործակցությունը խորացնելու ՆԱՏՕ-ի ծրագրերը բախվել են Ֆրանսիայի և Թուրքիայի տարաձայնություններին։ Այս մասին գրում է Politico-ն՝ հղում անելով ՆԱՏՕ-ի դիվանագիտական աղբյուրներին։
Ըստ հրապարակման՝ Ֆրանսիան հրաժարվել է հավանություն տալ Ադրբեջանի հետ նոր գործընկերության ծրագրին՝ որպես պատճառ նշելով Ադրբեջանում Ֆրանսիայի քաղաքացու կալանավորումը։ Այս մասին Politico-ին հայտնել են ՆԱՏՕ-ի երեք դիվանագետներ, որոնք ցանկացել են անանուն մնալ։
Նրանց խոսքով՝ ի պատասխան՝ Թուրքիան արգելափակել է Հայաստանի հետ համագործակցության համանման ծրագրի երկարաձգումը՝ ի նշան Ադրբեջանի նկատմամբ աջակցության։
ՆԱՏՕ-ի հինգ դիվանագետների փոխանցմամբ՝ Հայաստանն ու Ադրբեջանը ձգտում են խորացնել համագործակցությունը դաշինքի հետ՝ ներառյալ զորավարժությունների, ռազմական պատրաստության և այլ ոլորտներում։ Սակայն երկու ծրագրերն էլ ավելի քան մեկ տարի է՝ անորոշ վիճակում են և առաջընթաց չեն գրանցում։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ