ԵՄ անդամակցության մասին խոսակցություններն այսօր լուրջ չեն թվում. ՀՀ նախկին փոխարտգործնախարար
Արտաքին Քաղաքական
Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու մասին խոսակցություններն այսօր լուրջ չեն թվում, հայտարարել է ՀՀ նախկին փոխարտգործնախարար Արմեն Մարտիրոսյանը՝ Sputnik Արմենիայի հետ զրույցում։
Նրա խոսքով՝ հայտարարվող արտաքին քաղաքական ուղղությունը դեռևս ավելի շատ մնում է հռետորաբանության մակարդակում և հեռու է մշակված ռազմավարությունից։ Մարտիրոսյանը նաև հարց է բարձրացրել Հայաստանի՝ մեծ աշխարհաքաղաքական գործընթացների մեջ ներգրավվելու նպատակահարմարության վերաբերյալ։
«Հայաստանի՝ դեպի Եվրոպա ուղղված քաղաքականությունը, ցավոք, իր մեջ մեծ աշխարհաքաղաքական բաղադրիչ ունի, և երկիրը ներգրավվել է տարածաշրջանում Ռուսաստանի ներկայության կրճատմանն ուղղված գործընթացներում։ Ամբողջ հարցն այն է, թե որքանով է դա անհրաժեշտ հենց Հայաստանին և ինչ է այն ստանում դրանից»,- ասել է նա։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ