Ամիրբեկով. Հայաստանի հետ խաղաղության անշրջելիության համար անհրաժեշտ է վերացնել Սահմանադրության հետ «անհամապատասխանությունը»
Ադրբեջան
Հայաստանի հետ «խաղաղության գործընթացի անշրջելիությունն» ապահովելու համար անհրաժեշտ է վերացնել խաղաղության համաձայնագրի դրույթների և Հայաստանի Սահմանադրության միջև առկա՝ Բաքվի գնահատմամբ, անհամապատասխանությունը։ Այս մասին Շվեյցարիա կատարած աշխատանքային այցի ընթացքում հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը, հայտնել է APA-ն։
Բեռնում Ամիրբեկովն այս հարցը քննարկել է Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի պետքարտուղար Ալեքսանդր Ֆազելի հետ։ Կողմերը նաև անդրադարձել են ադրբեջանա-շվեյցարական հարաբերությունների վիճակին և հեռանկարներին, տարածաշրջանային անվտանգությանը, տրանսպորտային կապերին և հումանիտար ականազերծմանը։
Ամիրբեկովը ներկայացրել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ընթացիկ փուլի և ձեռք բերված գործնական արդյունքների վերաբերյալ ադրբեջանական դիրքորոշումը։ Բաքուն պնդում է, որ խաղաղության գործընթացի կայունության համար կարևոր են փոխադարձ վստահության ամրապնդումը, տնտեսական և առևտրային կապերի զարգացումը, ինչպես նաև քաղաքացիական հասարակությունների միջև շփումները։
Միևնույն ժամանակ, ադրբեջանական կողմն ապագա խաղաղության համաձայնագրի և Հայաստանի Սահմանադրության միջև «իրավական անհամապատասխանության» վերացումը համարում է անհրաժեշտ պայման՝ Բաքվի պնդմամբ, խաղաղության գործընթացի անշրջելիությունն ու ձևավորված «դե ֆակտո խաղաղության» կայունությունն ապահովելու համար։
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Միջին միջանցքի և TRIPP նախագծի զարգացումը։ Ադրբեջանական կողմը պնդում է, որ TRIPP-ի իրականացումը և Ադրբեջանի հիմնական տարածքի ու Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության վերականգնումը կարող են նպաստել «տարածաշրջանային համագործակցության ընդլայնմանը և խաղաղության ամրապնդմանը»։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ