Իսպանիայում 87-ամյա կնոջը բնակարանից դուրս հանելուց հետո բողոքի ցույցերը չեն դադարում
Աշխարհ
Իսպանիայում բնակարանների վարձակալության բարձր գների պատճառով բողոքի ցույցերը շարունակվում են ոչ միայն մայրաքաղաք Մադրիդում, այլև մյուս քաղաքներում։
Հիշեցնենք, որ դժգոհությունները մեկնարկյել էին 87-ամյա կնոջը՝ Մարիկարմենին իր վարձած բնակարանից դուրս հանելուց հետո․ Կինն այդտեղ ապրել էր 70 տարեկանից։ Բնակարանի նոր սեփականատերը տարեց կնոջը հարկադրել է լքել տունը։ Գործին միջամտել են ոստիկանները, որոնք պատգարակով դուրս են բերել կնոջը։
«Եվրոնյուզ»-ի փոխանցմամբ, ոստիկանների կողմից նրան պատգարակով բնակարանից հարկադրաբար դուրս բերելու կադրերը բնակարանային իրավունքների պաշտպանների համար այս իրավական վեճը վերածել են խորհրդանշական պայքարի։
Ցուցարարները երթով անցել են Մադրիդի փողոցներով, վրանային ճամբար հիմնել Պուերտա դել Սոլ հրապարակում և ցույցեր կազմակերպել Իսպանիայի այլ քաղաքներում։
Բողոքի ակցիան նոր թափ է ստացել բնակարանային ոլորտի բարելավման մասին կառավարության որոշումները ստորին պալատի մերժումից հետո։
Մադրիդում ցուցարարները քաղաքի տարբեր շրջաններից երթով շարժվել են դեպի Սիբելեսի հրապարակ՝ դեպի համընդհանուր գործադուլ գրությամբ պաստառներով։
Մադրիդի կառավարության տվյալներով երթին մասնակցել է 70. 000 մարդ, մինչդեռ ոչ պաշտոնական տվյալներով երթին մասնակցել է 500.000 մարդ։ Ցուցարարները մասնավորապես պահանջել են նվազեցնել վարձակալության գները, սահմանել անժամկետ վարձակալություն։ Իսպանիայի ազգային վիճակագրական ինստիտուտի տվյալներով՝ 2026թ երկրորդ եռամսյակում բնակարանների գները տարեկան կտրվածքով աճել են 12.2%-ով, իսկ երկրորդային շուկայում՝ 12.9%-ով։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ