Թուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավոր
Թուրքիա
Թուրքիայի Դենիզլի նահանգի Փամուքքալե շրջանում գտնվող բենզալցակայանում հրդեհ և պայթյուններ են տեղի ունեցել։
Հրդեհը բռնկվել է հոկտեմբերի 3-ին՝ տեղական ժամանակով մոտ 17։30-ին, վառելիքի լիցքաթափման ընթացքում, որից հետո մի շարք պայթյուններ են գրանցվել։ Հրդեհվել են վառելիք տեղափոխող բեռնատար-ցիստեռններ։
Դեպքի հետևանքով մեկ մարդ ծանր վիրավորվել է։
Հրշեջները շարունակում են մարել հրդեհը փրփուրով։ Նոր պայթյունների վտանգի պատճառով Դենիզլի–Անթալիա ճանապարհը փակվել է երթևեկության համար։
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ բենզալցակայանում առնվազն մի քանի կրկնակի պայթյուն է տեղի ունեցել։ Հրդեհի պատճառը դեռևս հայտնի չէ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ