Մեդվեդևը զգուշացրել է Հայաստանին «նոր Ուկրաինա» դառնալու վտանգի մասին
Ռուսաստան
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության՝ երկրի զարգացման ուղղությունը փոխելու որոշումը դրական հետևանքներ չի ունենա։ Նրա խոսքով՝ Հայաստանի համար ամենավատ սցենարը կարող է լինել «նոր Ուկրաինա» դառնալը։
«Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման ուղղությունը։ Վստահ եմ, որ դա նույնպես ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, նրա վերածվելն է նոր Ուկրաինայի»,- ասել է Մեդվեդևը Իրանի Իսլամական Հանրապետության պետական ռադիոհեռուստատեսությանը տված հարցազրույցում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների ընթացքում, անդրադառնալով ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի մտադրությանը, նշել էր, որ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու հայտարարություն։ Ռուսաստանի դիրքորոշմամբ՝ Հայաստանում այս հարցով պետք է հնարավորինս շուտ հանրաքվե անցկացվի։


















































Ամենադիտված
Պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ