Արարատ Միրզոյանը մեկնում է Իրան ԱՄՆ-ում գտել են երկու գլխանի փոքրիկ կրիա․ մասնագետները հետևում են հազվագյուտ անոմալիային Եվրոպայի կեսը հայտնվել է ծայրահեղ շոգի ճիրաններում․ «Copernicus»-ն ամփոփել է ամռան գլխավոր ռեկորդները «Խելացի քաղաք»՝ առանց մեծ տվյալների․ գիտնականը քաղաքային միջավայրի ուսումնասիրության հասանելի համակարգ է ստեղծել Փղերը իրավիճակից կախված փոխում են իրենց ձայնի հնչողությունը․ Scientific Reports Մեդվեդևը զգուշացրել է Հայաստանին «նոր Ուկրաինա» դառնալու վտանգի մասին Հավայական կղզիներում փլուզվել է հայտնի 27-մետրանոց կամարը Կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չհայտարարված այցով ժամանել է Կիև 19 հայերի շարունակվող կալանքը հրատապ հումանիտար խնդիր է․ ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ OpenAI-ը հայտնել է, որ իր գործակալների կողմից հաքերային հարձակումներն օրական 500.000 դոլար են արժենում Իսպանիայում 87-ամյա կնոջը բնակարանից դուրս հանելուց հետո բողոքի ցույցերը չեն դադարում Հայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթել է առաջին ռակետին 

Փղերը իրավիճակից կախված փոխում են իրենց ձայնի հնչողությունը․ Scientific Reports

Այլ

Որոշակի սոցիալական շփումների ընթացքում աֆրիկյան փղերի ձայներն աստիճանաբար նմանվում են իրար։ Գիտնականների կարծիքով՝ ձայնային այսպիսի մերձեցումը կարող է օգնել կենդանիներին՝ համակարգելու խմբի գործողությունները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Scientific Reports ամսագրում։

Աֆրիկյան սավաննայի փղերը (Loxodonta africana) ապրում են բարդ սոցիալական խմբերով և ակտիվորեն շփվում են ցածր հաճախականության ձայներով՝ դղրդոցներով, որոնց մի մասը մարդու լսողության տիրույթից ցածր է։ Նման ազդանշանների մոտ 60 տոկոսը փղերն արձակում են միաժամանակ. երկու կամ ավելի կենդանիների ձայներ միախառնվում են՝ ստեղծելով յուրօրինակ «երգչախմբային» հնչողություն։

Սա առավել հաճախ լինում է ակտիվ շփումների, օրինակ՝ բաժանումից հետո հանդիպելու ժամանակ։ Սակայն այս ազդանշաններն ուսումնասիրելը հեշտ չէ. երբ մի քանի կենդանի միաժամանակ է ձայն հանում, յուրաքանչյուրի ձայնի առանձնահատկությունները տարբերակելը գրեթե նույնքան բարդ է, որքան աղմկոտ հավաքույթի ժամանակ առանձին զրույցներ հասկանալը։

Սառա Քինն ու նրա գործընկերներն ուսումնասիրել են 39 ընտանիքի պատկանող 84 վայրի փղի առանձին ու խմբակային ձայների 902 ձայնագրություն։ Դրանք արվել էին Քենիայի Ամբոսելի ազգային պարկում՝ 1986-ից մինչև 2022 թվականը։ Հետազոտողները կիրառել են մեքենայական ուսուցման մեթոդներ, որոնք թույլ են տվել միախառնված ազդանշանը վերլուծել ամբողջությամբ։

Գիտնականները, կախված իրավիճակից, ձայները բաժանել են վեց տեսակի։ Որոշ ազդանշաններ փղերն օգտագործում են, երբ միմյանցից հեռու են և փորձում են կապ հաստատել։ Մյուսներն ուղղված են խմբին առաջ շարժվելու դրդելուն։

Կան նաև ազդանշաններ, որոնք հնչում են սնվելու, հանգստանալու կամ դանդաղ տեղաշարժվելու ժամանակ, ինչպես նաև էգերի կողմից ձագերին ուղղված ձայներ։ Առանձին տեսակներ բնորոշ են մերձավոր ցեղակիցներին ողջունելուն և բաժանումից հետո ավելի տևական հանդիպման արարողություններին։

Պարզվել է, որ ձայնային (ակուստիկ) հատկանիշներով հնարավոր է որոշել ինչպես առանձին, այնպես էլ խմբակային ազդանշանի սոցիալական ենթատեքստը։

Ավելին, առանձին հնչող ձայների հիման վրա վարժեցված համակարգչային մոդելը կարողացել է հասկանալ ենթատեքստը նաև միախառնված ազդանշանների դեպքում։ Սա վկայում է այն մասին, որ կան կոնկրետ իրավիճակներին բնորոշ ընդհանուր ձայնային առանձնահատկություններ, օրինակ՝ այն հաճախականությունների տարբերությունները, որոնցում կենտրոնացած է ձայնի հիմնական ուժգնությունը։

Սակայն ամենահետաքրքիր արդյունքն այլ էր. ազդանշանների փոխանակման ընթացքում փղերի ձայներն ակուստիկ տեսանկյունից աստիճանաբար ավելի նման էին դառնում։ Դա հատկապես ակնհայտ էր կոնտակտային, ողջույնի և ավելի «չափավորված» ազդանշանների փոխանակման ժամանակ։

Կոնտակտային և «չափավորված» փոխանակումները հաճախ լինում են այնպիսի իրավիճակներում, երբ մի քանի կենդանի պետք է համաձայնեցնի իր հետագա անելիքները։ Ուստի հետազոտողները ենթադրում են, որ ձայնային հատկանիշների աստիճանական մերձեցումը կարող է օգնել փղերին՝ ողջ խմբի վարքագիծը համակարգելու գործում։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արարատ Միրզոյանը մեկնում է Իրան ԱՄՆ-ում գտել են երկու գլխանի փոքրիկ կրիա․ մասնագետները հետևում են հազվագյուտ անոմալիային Եվրոպայի կեսը հայտնվել է ծայրահեղ շոգի ճիրաններում․ «Copernicus»-ն ամփոփել է ամռան գլխավոր ռեկորդները «Խելացի քաղաք»՝ առանց մեծ տվյալների․ գիտնականը քաղաքային միջավայրի ուսումնասիրության հասանելի համակարգ է ստեղծել Փղերը իրավիճակից կախված փոխում են իրենց ձայնի հնչողությունը․ Scientific Reports Մեդվեդևը զգուշացրել է Հայաստանին «նոր Ուկրաինա» դառնալու վտանգի մասին Հավայական կղզիներում փլուզվել է հայտնի 27-մետրանոց կամարը Կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չհայտարարված այցով ժամանել է Կիև 19 հայերի շարունակվող կալանքը հրատապ հումանիտար խնդիր է․ ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ OpenAI-ը հայտնել է, որ իր գործակալների կողմից հաքերային հարձակումներն օրական 500.000 դոլար են արժենումԻսպանիայում 87-ամյա կնոջը բնակարանից դուրս հանելուց հետո բողոքի ցույցերը չեն դադարումՀայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթել է առաջին ռակետինՀարավկորեական FA-50GF մարտական ինքնաթիռները մարտական հերթապահության են անցել ԼեհաստանումԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինՍևան-Դիլիջան թունելում բախվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարներըԻլոնը մեզ տանում է Մարս․ Բեսենթ«Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված ընդունելությունը Փարիզում տպավորիչ էր իր բարձր մակարդակով և ջերմ մթնոլորտով». Վրույր ՓենեսյանԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակՄԷԳ-ի երկրները պաշարներից բաց են թողել 325 մլն բարել նավթԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըԸնդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԻրավապահները ձերբակալել են կրակոցներ արձակած երիտասարդինՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորությունՋրհեղեղներ Կրետեում. 23 մարդ փրկվել է, ութ աշխատակից շարունակում է շրջափակված մնալ կիրճումՊորտուգալիայի դատախազությունը կստուգի Իրանի հետ հակամարտության ընթացքում Ազորյան կղզիներում ԱՄՆ բազայի օգտագործման օրինականությունըԱնթալիայից ժամանելուց հետո «Շերեմետևո»-ի զուգարանում մահացել են կինը և նրա նորածին որդինFT․ Հյուսիսային ծովային ուղով նավագնացությունը հասել է ռեկորդի՝ Մերձավոր Արևելքում պատերազմի ֆոնինԵվրոպայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտները վտանգված ենՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԸնթերցանությունը՝ որպես մտածողության զարգացման հիմք. ուսուցչական համաժողովին շուրջ 700 մանկավարժ է մասնակցելԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըՀՀ կառավարության անդամները երդվեցինԹուրքիան և Ֆրանսիան ստորագրել են պաշտպանական համագործակցության ճանապարհային քարտեզըԶախարովա․ Ռուսաստանը Հնդկաստան է ուղարկել վեց բանավոր նոտա՝ ձերբակալված Unity լցանավի գործովԽոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կաՀետաքրքրվեք՝ և կիմանաք, որ Երեւանում ադրբեջանցիները տներ ունենԿարեն Սաֆարյանը խոշոր ներդրումներ է անում Վրաստանում․ ի՞նչ կապ ունի Ռոբերտ Քոչարյանն այս ամենի հետ Բուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱմիրբեկով. Հայաստանի հետ խաղաղության անշրջելիության համար անհրաժեշտ է վերացնել Սահմանադրության հետ «անհամապատասխանությունը»Իրանը պատրաստ է ԵԱՏՄ-ի հետ ակտիվ գործընկերության«Ես միշտ պատրաստ եմ ուրախացնել նրան»․ Թրամփն Էրդողանին իր ընկերն է համարումՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄիշուստինը ներկայացրել է ԵԱՏՄ զարգացման առաջնահերթ ուղղությունները«Սահմանին ծառայություն չիրականացվի՝ ամեն ինչ էլ կլինի»․ Հակոբյանը՝ ադրբեջանցու ներխուժման մասին Իրանի հետախուզությունը հայտնել է երկրի ողջ տարածքում անկարգություններ նախապատրաստող չորս ցանցի վնասազերծման մասինՄենք շնչում ենք ոչ միայն մեր կողքին արտանետվածըՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել են
Ամենադիտված