Կենդանակերպի 3 նշաններ, որոնք կունենան հաջող 2027 թվական. կհայտնվի կարևոր ծրագրեր իրականացնելու հնարավորություն Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում Գրադարանների դերը շարունակաբար ընդլայնվում. Անդրեասյան Արդեն 4-րդ համաշխարհային պատերազմն եք սկսել Շաքիի դեպքի վրա. Փաշինյան Խոշոր ավտովթար․ կան վիրավորներ «Ռոսատոմ»-ը հաստատել է Հայկական ԱԷԿ-ի շահագործման անվտանգությունը մինչև 2031 թվականը Հանրությանը մանրամասնեք` քանի՞ օր եք պատերազմել, ե՞րբ եք զորացրվել. Պապիկյանը` Մանուկյանին Մոնղոլիան Սիբիրում ժանտախտի դեպքից հետո Ռուսաստանի հետ սահմանին բժշկական հսկողություն է սահմանել Լայպցիգի քաղաքային իշխանության պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Երկու օր է դիմում եք ժողովրդին և ռազմական դրություն եք հայտարարում. Փաշինյանը` ընդդիմությանը Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ Աշխատում ենք մեր գործընկերների հետ՝ հասկանալու պատկերը. Ավանեսյան 

«Խելացի քաղաք»՝ առանց մեծ տվյալների․ գիտնականը քաղաքային միջավայրի ուսումնասիրության հասանելի համակարգ է ստեղծել

Այլ

Խոշոր քաղաքային տվյալների բազաներից երբեմն անհնար է հասկանալ, թե մարդն ինչ է տեսնում և զգում կոնկրետ փողոցում։ Ցինցինատիի համալսարանի գիտնականը մշակել է մատչելի մի համակարգ, որը հնարավորություն է տալիս մանրամասն տվյալներ հավաքել անմիջապես տվյալ վայրից՝ քաղաքային միջավայրում գտնվող մարդու տեսանկյունից։

Նոր մեթոդի մասին հոդվածը հրապարակվել է Ցինցինատիի համալսարանի կայքում։

Ցինցինատիի համալսարանի Դիզայնի, ճարտարապետության, արվեստի և պլանավորման քոլեջի տարածաշրջանային զարգացման ծրագրի դոկտորանտ Հենրի Լևեսկը քաղաքային միջավայրն ուսումնասիրելու համար բաց և մատչելի գործիքակազմ է ստեղծում։

Նրա գաղափարն այն է, որ հետազոտողներն ու հենց բնակիչները կարողանան հավաքել ոչ մեծ, բայց առավելագույնս մանրամասն տվյալներ՝ չհիմնվելով բացառապես ամբողջ քաղաքներ կամ տարածաշրջաններ ընդգրկող տեղեկատվության վրա։

Օրինակ՝ ամբողջ քաղաքի ջերմաստիճանի տվյալների փոխարեն կարելի է այն չափել կոնկրետ խաչմերուկում կամ փողոցի որևէ հատվածում։ Նույն տրամաբանությամբ հնարավոր է ուսումնասիրել մայթի վիճակը, օդի որակը կամ մարդու արձագանքը որոշակի միջավայրին։

Լևեսկի հիմնական սարքը հավաքված է մատչելի, պատրաստի դետալներից։ Ներկայումս այն կարելի է ամրացնել սաղավարտին կամ կրել գլխարկի վրա։ Համակարգը միաժամանակ լուսանկարում է այն, ինչ տեսնում է մարդը, կարող է ֆիքսել հենց նրան, GPS-ի միջոցով որոշել գտնվելու վայրն ու հավելյալ տեղեկություններ հավաքել շրջակա միջավայրի վերաբերյալ։

Հավելյալ տվիչներ (սենսորներ) տեղադրելու դեպքում սարքն ունակ է չափել ջերմաստիճանը, խոնավությունը, օդի որակն ու լուսավորվածությունը։ Ընդ որում, հետազոտողը կարող է փոխել համակարգի կարգավորումները՝ ելնելով առաջադրանքից։ Օրինակ՝ կարելի է անջատել GPS-ը, եթե կոորդինատները պետք չեն, իսկ սարքը՝ տեղադրել անշարժ վիճակում և օգտագործել մեկ վայրի տևական դիտարկման համար։

Կարևոր է նաև ստացվող տվյալների բաց լինելը։ Համակարգը դրանք չի կապում փակ ծրագրային ապահովման հետ. լուսանկարներն ու ժամանակի նշումներով տվյալները կարելի է բացել և վերլուծել լայն տարածում ունեցող ծրագրերով։ Օրինակ՝ սարքը կարող է պահպանել լուսանկարն ամեն հինգ վայրկյանը, մեկ րոպեն մեկ կամ սահմանված այլ ընդմիջումներով՝ տեղանքի ու ջերմաստիճանի մասին տեղեկությունների հետ միասին։

Լևեսկն արդեն փորձարկել է համակարգն ուսումնական նախագծերից մեկում։ Չորս շաբաթվա ընթացքում ուսանողները, որոնցից շատերը նախկինում ծրագրավորմամբ կամ էլեկտրոնային սարքեր ստեղծելով չէին զբաղվել, ինքնուրույն հավաքում էին սենսորները, ընտրում իրենց հետաքրքրող երևույթները, չափումներ կատարում և վերլուծում արդյունքները։

Նախագծերից մեկում ուսումնասիրվում էր մարդկանց դիմախաղը կարիերայի հարցերով խորհրդատվությունների ժամանակ։ Մասնակիցների թույլտվությամբ՝ համակարգը զրույցի ընթացքում որոշակի պարբերականությամբ լուսանկարներ էր անում։ Ապա Լևեսկի մշակած գործիքը, արհեստական բանականության կիրառմամբ, վերլուծում էր պատկերների հաջորդականությունն ու յուրաքանչյուր պահի համար գնահատում դեմքի արտահայտությունը յոթ կատեգորիաներով։

Սա թույլ տվեց խորհրդատվությունն անցկացնող ուսանողին տեսնել, թե ինչպես էր փոխվում զրուցակցի դիմախաղը խոսակցության ընթացքում. մի բան, որը բավականին բարդ է միաժամանակ վերահսկել բուն զրույցի ընթացքում։

Այս նախագիծը Լևեսկի դոկտորական ուսումնասիրության մի մասն է, որը համատեղում է տվյալների հավաքագրման և վերլուծության բաց գործիքներն արհեստական բանականության մեթոդների հետ։ Գիտնականի ավելի լայն խնդիրն է չկառուցվածքավորված տեղեկատվությունը (օրինակ՝ տեքստն ու լուսանկարները) վերածել այնպիսի տվյալների, որոնք հնարավոր է համակարգել, վերլուծել ու ստուգել։

Հետազոտողի մտահղացմամբ՝ նման մոտեցումը փոխում է հենց «խելացի քաղաքի» մասին պատկերացումները։ Խոսքը ոչ միայն այն մասին է, թե որքան տվյալ ի վիճակի է հավաքել քաղաքը, այլև այն մասին, թե ով է մուտք ստանում դրանց հավաքագրման և վերլուծության գործիքներին, և թե ինչ հարցեր են հենց բնակիչներն ու հետազոտողները կարևոր համարում։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կենդանակերպի 3 նշաններ, որոնք կունենան հաջող 2027 թվական. կհայտնվի կարևոր ծրագրեր իրականացնելու հնարավորություն Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցումԱռանց բացառության բոլոր ուղղություններով աճ ենք ունեցել. Պապոյան Գրադարանների դերը շարունակաբար ընդլայնվում. ԱնդրեասյանԱրդեն 4-րդ համաշխարհային պատերազմն եք սկսել Շաքիի դեպքի վրա. Փաշինյան Խոշոր ավտովթար․ կան վիրավորներ Երևանի կենտրոնում էլ են մարդ գնդակահարում, ի՞նչ անենք, փշալար քաշե՞նք. Փաշինյան «Ռոսատոմ»-ը հաստատել է Հայկական ԱԷԿ-ի շահագործման անվտանգությունը մինչև 2031 թվականըՀանրությանը մանրամասնեք` քանի՞ օր եք պատերազմել, ե՞րբ եք զորացրվել. Պապիկյանը` Մանուկյանին Այսօր ՀՀ-ում 60-ից ավել բիզնեսներ ապօրինի փակված են, ո՞նց եք գնահատում սա. Խամոյանը՝ Գրիգորյանին Մոնղոլիան Սիբիրում ժանտախտի դեպքից հետո Ռուսաստանի հետ սահմանին բժշկական հսկողություն է սահմանելԼայպցիգի քաղաքային իշխանության պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԵրկու օր է դիմում եք ժողովրդին և ռազմական դրություն եք հայտարարում. Փաշինյանը` ընդդիմությանը Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ Աշխատում ենք մեր գործընկերների հետ՝ հասկանալու պատկերը. Ավանեսյան2027 թվականին մեր ծախսերը կանցնեն 4 տրիլիոն դրամը. Հովհաննիսյան Այս ոճիրը կատարած ահաբեկչին դիտարկու՞մ եք մի օր հանձնեք Ադրբեջանին. Կարապետյանը՝ Փաշինյանին Պատկերացնում ե՞ք՝ տեսանյութը չլիներ, չէինք իմանա՝ դպրոցական ծեծի ենթարկվել Ալիևը նոր պահանջը՝ Հայաստանին. Մենք ընտրում ենք արժանապատվությունն ու խաղաղությունը․ Վրաստանը՝ ԵՄ-ին Նախագծել ենք նորարարական բժշկական կենտրոն. Ավանեսյանը` Էջմիածնի հիվանդանոցի մասին Եթե ինձ հրաժարական տալ են հորդորում, ես էլ Արթուր Խաչատրյանին հորդորում եմ ստեր չտարածել. Պապիկյան Առաջադրեք թեկնածուի իմ վրա ինչու՞ եք մունաթ գալիս. Փաշինյանը` Ասլանյանին Հայաստանը միացել է ԱՊՀ երկրների՝ տիեզերքում սպառազինությունների մրցավազքը կանխելու վերաբերյալ հայտարարությանըԹոքային ժանտախտի մասով մեր օպերատիվ խումբը մոնիթորինգ է անում, ՀՀ եկողների մասով հսկողություն կլինի Առաջին D-30 հրանոթը ձեռք է բերվել 2024 թվին, դրանից առաջ այդպիսի զենք չենք ունեցել. ՓաշինյանTRIPP-ի շուրջ աժոտաժները ընդհանրապես չեն համապատասխանում իրականությանը. ՄիրզոյանՈւնենք համակարգ, որը գնահատում է մեր քաղաքացիների ապահով-անապահով լինելը. ԹորոսյանՇաբաթների ընթացքում կլուծվի բազմաբնակարան շենքերի տների բաշխման հարցը. ԹորոսյանՀայաստանն ու Չեխիան քննարկել են սոցիալական ոլորտում համագործակցության ընդլայնումըԿԺԴՀ-ն զգուշացնում է ԱՄՆ-ին, Ռուսաստանը՝ «զգոն է»․ աշխարհը՝ լարվածության շեմինԿարևորել է ժամանակակից արվեստի և կինոյի ոլորտներում համագործակցության զարգացումըՓաշինյան․ Շաքիի դեպքը սովորական կրիմինալ է եղել, մայրիկը ոստիկաններից շուտ է հասել տունԽաչատրյան․ Ընդդիմությունը Պապիկյանի փոխարեն թող զբաղվի երկրի պաշտպանությամբՇաքի մտած ադրբեջանցին պատժի մի մասը կկրի Հայաստանում․ ՓաշինյանԱդրբեջանցի զինծառայողը չի դիմադրել իրեն ձերբակալելիս. պարզաբանում է ՊապիկյանըԹորոսյանը մեկնաբանում է, թե որ մարզերում է իրականացվում բնակապահովվման ծրագրերը«Ֆեյսբուքյան փոթորիկներ» են բարձրացրել, Ալիևը հերթական պահանջ չի ներկայացնում. ՄիրզոյանՄեզ հետաքրքրում է Նախիջևանի տարածքով դեպի Սյունիք տանող ճանապարհ ունենալ. ՓաշինյանՄարդիկ Շաքիի դեպքից հետո կասկածի տակ են դնում «Խաղաղությունը». Փաշինյան32-ամյա երիտասարդը օդաճնշիչ հրացանով կրակել է համագյուղացու շանըEuromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվելՍիսիանի «Մայիսի 28» զբոսայգուց համայնքին վերադարձվել է 12 հողատարածք՝ ընդհանուր 6011,48 քմ մակերեսովԻնքնաթիռների բախում, առանձնատանը հարվածած ջերմանավ․ թեժ կադրեր աշխարհիցSpiegel. Եվրոպական խորհրդարանում տեղադրվել է մերկ Թրամփի ոսկեզօծ արձանըԴատախազությունը բողոքարկելու է Վարդան Ղուկասյանի արդարացման վճիռը#ՈՒղիղ․ ԱԺ ծեծկռտուքից հետո Նիկոլ Փաշինյանը պատասխանում է պատգամավորների հարցերինՔրեական գործով անցնող ու փորձաքննվողը դիմել է փախուստի Նուբարաշենի հոգեբnւժարանիցՓեզեշքիան. Իրանը բանակցություններ է վարում պատերազմի պայմաններում իր իրավունքները պաշտպանելու համարՉեխիայի խորհրդարանի պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԵկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման հարցերը ԱԺ-ի իրավասության մեջ չեն․ Մայր Աթոռ
Ամենադիտված