Ուկրաինան կուժեղացնի հարվածները ռուսական նավթավերամշակման գործարանների ուղղությամբ. Զելենսկի
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտարարել է, որ կուժեղացնեն հարվածները ռուսական նավթավերամշակման գործարանների ուղղությամբ՝ ի պատասխան ՌԴ նոր մասշտաբային հարձակումների:
Փոխանցում է Reuters-ը:
Նրա խոսքով՝ ուկրաինական հետախուզությունը կարծում է, որ Ռուսաստանն անցնում է հարվածների նոր մարտավարության, որն ուղղված է այդ թվում տրանսպորտային ենթակառուցվածքների դեմ:
Զելենսկին նշել է ճանապարհներն ու կամուրջները և հայտարարել, որ նման հարձակումների նպատակը, Կիևի գնահատմամբ, կարող է լինել այնպիսի պայմանների ստեղծումը, որոնց դեպքում բնակիչները ստիպված կլինեն լքել խոշոր քաղաքները:
Հիշեցնենք, որ Դնեպրի վրայով անցնող հիմնական կամուրջներին հասցված հարվածներն արդեն լրջորեն խաթարել են երթևեկությունը Կիևում: Մի մասը լրիվ փակվել է կամ սահմանափակցել է երթևեկությունը, ինչի պատճառով առաջացել են մեծ խցանումներ:
Պարբերականը նշում է, որ նման հարձակումների շարունակման դեպքում տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքների վնասումը կարող է ավելի ու ավելի դժվարացնել Կիևում նորմալ աշխատանքը:


















































Ամենադիտված
Պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ