Այնթապում վթարի հետևանքով մոպեդի անչափահաս վարորդը մահացել է Ձերբակալվել է 21-ամյա տղա Ջուր հավաքեք. ջուր չի լինելու Ուկրաինան կուժեղացնի հարվածները ռուսական նավթավերամշակման գործարանների ուղղությամբ. Զելենսկի Բրազիլիայում նախագահական ընտրություններ են. գլխավոր մրցակիցներն են Լուլան և Ժաիր Բոլսոնարուի որդին Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Հորմուզի նեղուցի «աներեր» շրջափակման մասին և Իրանին սպառնացել նոր քայլերով ԱՄՆ առափնյա պահպանությունը Նանտաքեթի մոտ հայտնաբերել է անհետացած բժշկական ինքնաթիռի բեկորները Բոսնիա և Հերցեգովինայում համընդհանուր ընտրություններ են, որոնք կարող են ազդել ԵՄ-ի նկատմամբ երկրի ուղու վրա Ավելի բարձր, քան բենզասղոցն ու հորատիչը․ գիտնականները գտել են աշխարհի ամենաբարձրաձայն թռչուններին Արարատ Միրզոյանը մեկնում է Իրան ԱՄՆ-ում գտել են երկու գլխանի փոքրիկ կրիա․ մասնագետները հետևում են հազվագյուտ անոմալիային 

Բրազիլիայում նախագահական ընտրություններ են. գլխավոր մրցակիցներն են Լուլան և Ժաիր Բոլսոնարուի որդին

Աշխարհ

Կիրակի օրը Բրազիլիայում անցկացվում են նախագահական ընտրություններ, որոնցում գործող պետության ղեկավար Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան և սենատոր Ֆլավիու Բոլսոնարուն լարված պայքար են մղում ընտրողների ձայների համար, հաղորդում է dpa-ն։

Ձայնի իրավունք ունի մոտ 158,7 միլիոն մարդ։

Աշխատավորների կուսակցությունը ներկայացնող Լուլան առաջադրվում է նախագահի չորրորդ՝ ոչ անընդմեջ ժամկետի համար։ Նա արդեն ղեկավարել է Բրազիլիան 2003-ից 2010 թվականներին։ Նրա մրցակիցը՝ Լիբերալ կուսակցությունից Ֆլավիու Բոլսոնարուն, առաջին անգամ է մասնակցում նախագահական ընտրություններին։ Նա նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուի որդին է, որը 2022 թվականի ընտրություններում պարտվել էր Լուլային։

Քարոզարշավի գլխավոր թեմաներն են դարձել հանցավորության դեմ պայքարը, պետության դերը տնտեսության և սոցիալական ոլորտում, Գերագույն դատարանի անկախությունը, ինչպես նաև ԱՄՆ-ի հետ հարաբերությունները։ Լուլան հանդես է գալիս սոցիալական ծրագրերի և պետական ներդրումների շարունակման օգտին։ Ֆլավիու Բոլսոնարուն շեշտը դնում է պետության դերի կրճատման և հանցավորության դեմ միջոցների խստացման վրա։

Ընտրություններին մասնակցում է 13 թեկնածու, սակայն հիմնական պայքարը կենտրոնացած է Լուլայի և Ֆլավիու Բոլսոնարուի շուրջ։ Եթե թեկնածուներից ոչ մեկը չստանա վավեր ձայների կեսից ավելին, հոկտեմբերի 25-ին կկայանա երկրորդ փուլը։ Վերջին հարցումները ցույց են տալիս փոքր տարբերություն երկու հիմնական թեկնածուների միջև, սակայն թույլ չեն տալիս խոսել ընտրությունների որոշակի արդյունքի մասին։

Միաժամանակ բրազիլացիները ընտրում են Սենատի կազմի երկու երրորդը, Պատգամավորների պալատի բոլոր 513 պատգամավորներին, 26 նահանգների և Դաշնային շրջանի նահանգապետերին, ինչպես նաև տարածաշրջանային օրենսդիր ժողովների պատգամավորներին։ Բրազիլիայում քվեարկությունը պարտադիր է։ Էլեկտրոնային հաշվարկի համակարգի շնորհիվ առաջին արդյունքները սպասվում են ընտրատեղամասերի փակվելուց կարճ ժամանակ անց։

Ժաիր Բոլսոնարուն, որը 2022 թվականին պարտվել էր Լուլային, ներկայումս կրում է տնային կալանքի ձևով պատիժ՝ Գերագույն դատարանի կողմից պետական հեղաշրջման փորձի գործով ավելի քան 27 տարվա ազատազրկման դատապարտվելուց հետո։ Ֆլավիու Բոլսոնարուն շարունակում է քարոզարշավը՝ հենվելով նաև իր հոր քաղաքական ժառանգության վրա։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Այնթապում վթարի հետևանքով մոպեդի անչափահաս վարորդը մահացել է Ձերբակալվել է 21-ամյա տղա Ջուր հավաքեք. ջուր չի լինելու Ուկրաինան կուժեղացնի հարվածները ռուսական նավթավերամշակման գործարանների ուղղությամբ. Զելենսկի Բրազիլիայում նախագահական ընտրություններ են. գլխավոր մրցակիցներն են Լուլան և Ժաիր Բոլսոնարուի որդին Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Հորմուզի նեղուցի «աներեր» շրջափակման մասին և Իրանին սպառնացել նոր քայլերով ԱՄՆ առափնյա պահպանությունը Նանտաքեթի մոտ հայտնաբերել է անհետացած բժշկական ինքնաթիռի բեկորները Բոսնիա և Հերցեգովինայում համընդհանուր ընտրություններ են, որոնք կարող են ազդել ԵՄ-ի նկատմամբ երկրի ուղու վրա Ավելի բարձր, քան բենզասղոցն ու հորատիչը․ գիտնականները գտել են աշխարհի ամենաբարձրաձայն թռչուններին Արարատ Միրզոյանը մեկնում է Իրան ԱՄՆ-ում գտել են երկու գլխանի փոքրիկ կրիա․ մասնագետները հետևում են հազվագյուտ անոմալիային Եվրոպայի կեսը հայտնվել է ծայրահեղ շոգի ճիրաններում․ «Copernicus»-ն ամփոփել է ամռան գլխավոր ռեկորդները «Խելացի քաղաք»՝ առանց մեծ տվյալների․ գիտնականը քաղաքային միջավայրի ուսումնասիրության հասանելի համակարգ է ստեղծել Փղերը իրավիճակից կախված փոխում են իրենց ձայնի հնչողությունը․ Scientific Reports Մեդվեդևը զգուշացրել է Հայաստանին «նոր Ուկրաինա» դառնալու վտանգի մասին Հավայական կղզիներում փլուզվել է հայտնի 27-մետրանոց կամարը Կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չհայտարարված այցով ժամանել է Կիև 19 հայերի շարունակվող կալանքը հրատապ հումանիտար խնդիր է․ ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ OpenAI-ը հայտնել է, որ իր գործակալների կողմից հաքերային հարձակումներն օրական 500.000 դոլար են արժենումԻսպանիայում 87-ամյա կնոջը բնակարանից դուրս հանելուց հետո բողոքի ցույցերը չեն դադարումՀայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթել է առաջին ռակետինՀարավկորեական FA-50GF մարտական ինքնաթիռները մարտական հերթապահության են անցել ԼեհաստանումԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինՍևան-Դիլիջան թունելում բախվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարներըԻլոնը մեզ տանում է Մարս․ Բեսենթ«Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված ընդունելությունը Փարիզում տպավորիչ էր իր բարձր մակարդակով և ջերմ մթնոլորտով». Վրույր ՓենեսյանԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակՄԷԳ-ի երկրները պաշարներից բաց են թողել 325 մլն բարել նավթԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըԸնդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԻրավապահները ձերբակալել են կրակոցներ արձակած երիտասարդինՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորությունՋրհեղեղներ Կրետեում. 23 մարդ փրկվել է, ութ աշխատակից շարունակում է շրջափակված մնալ կիրճումՊորտուգալիայի դատախազությունը կստուգի Իրանի հետ հակամարտության ընթացքում Ազորյան կղզիներում ԱՄՆ բազայի օգտագործման օրինականությունըԱնթալիայից ժամանելուց հետո «Շերեմետևո»-ի զուգարանում մահացել են կինը և նրա նորածին որդինFT․ Հյուսիսային ծովային ուղով նավագնացությունը հասել է ռեկորդի՝ Մերձավոր Արևելքում պատերազմի ֆոնինԵվրոպայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտները վտանգված ենՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԸնթերցանությունը՝ որպես մտածողության զարգացման հիմք. ուսուցչական համաժողովին շուրջ 700 մանկավարժ է մասնակցելԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըՀՀ կառավարության անդամները երդվեցինԹուրքիան և Ֆրանսիան ստորագրել են պաշտպանական համագործակցության ճանապարհային քարտեզըԶախարովա․ Ռուսաստանը Հնդկաստան է ուղարկել վեց բանավոր նոտա՝ ձերբակալված Unity լցանավի գործովԽոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կաՀետաքրքրվեք՝ և կիմանաք, որ Երեւանում ադրբեջանցիները տներ ունենԿարեն Սաֆարյանը խոշոր ներդրումներ է անում Վրաստանում․ ի՞նչ կապ ունի Ռոբերտ Քոչարյանն այս ամենի հետ
Ամենադիտված