Այնթապում վթարի հետևանքով մոպեդի անչափահաս վարորդը մահացել է
Արտակարգ Պատահար
Հոկտեմբերի 1-ին Այնթապում «Mercedes Vito»-ի և անչափահաս աղջկա վարած մոպեդի բախման հետևանքով, մոպեդի անչափահաս վարորդ Միլենա Սողոյանը հիվանդանոցում մահացել է։
«Խոր վշտով տեղեկացանք մեր դպրոցի սիրելի սան Միլենա Սողոյանի անժամանակ մահվան մասին։
Նրա բացակայությունը մեծ ցավ ու դատարկություն կթողնի դասընկերների, ուսուցիչների և բոլոր նրանց սրտերում, ովքեր ճանաչել են նրան։
Այս ծանր պահին մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում Միլենա Սողոյանի ընտանիքին, հարազատներին և մտերիմներին։
Այնթապի հ. 1 միջնակարգ դպրոցի ողջ անձնակազմը և աշակերտական համայնքը սգում են մեր սիրելի աշակերտի կորուստը։
Թող նրա լուսավոր հիշատակը միշտ ապրի նրան ճանաչողների սրտերում»,– գրված է Այնթապի թիվ մեկ դպրոցի ֆեյսբուքյան էջում։


















































Ամենադիտված
Պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ