Կոբախիձե․ Ադրբեջանի և Հայաստանի հետ սահմանների դելիմիտացիայի հարցը կլուծվի բարեկամական ձևաչափով
Հայաստան
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ անհրաժեշտ է շարունակել երկրի սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի աշխատանքները ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ։
«Մենք բարեկամական հարաբերություններ ունենք ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ։ Երկու պետությունների հետ էլ անհրաժեշտ է իրականացնել դեմարկացիա և դելիմիտացիա, և այս հարցով աշխատանքը հետագայում կշարունակվի միանգամայն բարեկամական ռեժիմով»,- ասել է Կոբախիձեն Imedi հեռուստաալիքի «Բաց եթեր» հաղորդման ընթացքում։
Խոսելով Դավիթ-Գարեջիի հարցի մասին, որը կապված է վրաց-ադրբեջանական սահմանի հետ, վարչապետը նշել է, որ Թբիլիսին աշխատում է դրա լուծման ուղղությամբ՝ բարեկամական ձևաչափով։ Ըստ Կոբախիձեի, խնդիրը ներկայիս իշխանություններին անցել է «ժառանգությամբ» և անցյալում լրացուցիչ բարդացվել էր։
Կոբախիձեն ընդգծել է, որ Վրաստանը մտադիր է սահմաններին առնչվող հարցերը լուծել հարևան պետությունների հետ բանակցությունների միջոցով։


















































Ամենադիտված
Պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ