Սպասվում է ձյուն, ջերմաստիճանը կնվազի. Առաջիկա օրերի եղանակի կանխատեսում Կոտայքի մարզում բախվել է 3 մեքենա, ինչի հետեւանքով հոսպիտալացվել են տատը, պապն ու թոռը Արտակարգ դեպք՝ Արմավիրում․ «Վաղարշապատ» ԲԿ-ի տարածքում առողջ և հաստաբուն ծառերի սպանդ է իրականացվել Սոցցանցերում Ալիևի հաշիվները ենթարկվել են կիբեռհարձակումների Մեկնարկել է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացը Արման Աբովյանը Մոսկվայում միջազգային համաժողովին խոսել է Գագիկ Ծառուկյանի կալանավորման մասին «Պատմական սպառնալիք». Ռուբիոն Իրանին մեղադրել է Մերձավոր Արևելքն ապակայունացնելու մեջ Բժիշկները բացահայտել են սննդային սովորություններ, որոնք առաջացնում են փորկապություն և փքվածություն Բելգիայում գազի բալոնի պայթյունը հրդեհ է առաջացրել Սուրբ Ծննդյան տոնավաճառում. Կան տուժածներ «Բարսելոնա»-ի լեգենդները հաղթել են «Այաքս»-ի լեգենդներին գերգոլառատ խաղում Գավառում բшխվել են «Jeep»-ը և «Lada»-ն, վերջինը հայտնվել է դաշտում. կա վիրավnր Թուրքիայի դատարանը հրաժարվել է ազատ արձակել Օսման Քավալային՝ չնայած ՄԻԵԴ-ի վճռին 

Լեհաստանն ու Ռումինիան հրաժարվել են մեծացնել ուկրաինական հացահատիկի տարանցումը

Աշխարհ

Սև ծովի շրջափակումը և ուկրաինական նավահանգիստների ու նավերի վրա շարունակվող հարձակումները Եվրոպական միությանը կանգնեցրել են բարդ ընտրության առաջ՝ օգնել Ուկրաինային մեծացնել գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը, թե հաշվի առնել սեփական ֆերմերների շահերը, որոնք արդեն խնդիրներ են ունենում դրա տարանցման հետ, հայտնում է Politico-ն։

Ուկրաինային անհրաժեշտ է արտահանել միլիոնավոր տոննա հացահատիկ և այլ ագրարային արտադրանք, որոնք կուտակվել են բերքահավաքից հետո։ Ուկրաինայի ագրարային քաղաքականության նախարար Տարաս Վիսոցկին այս շաբաթ ժամանել է Բրյուսել և եվրոպացի գործընկերներին խնդրել է ավելացնել փոխադրումների ծավալները ԵՄ տարածքով։ Ըստ նրա, Կիևին նաև անհրաժեշտ է 1,1 մլրդ եվրո՝ փոխադրման աճած ծախսերը ծածկելու համար։

Սակայն Լեհաստանն ու Ռումինիան՝ երկու երկրներ, որոնք կարևոր ենթակառուցվածք ունեն տարանցումն ու բեռների պահեստավորումը մեծացնելու համար, հայտարարել են, որ պատրաստ չեն այն զգալիորեն ընդլայնել։

«Մեր սեփական ֆերմերների շահերը մնում են առաջնահերթություն», — հայտարարել է Ռումինիայի գյուղատնտեսության նախարար Բարնա Տանչոշը։ Նրա տեղեկացմամբ, ուկրաինական հացահատիկի լրացուցիչ հոսքն արդեն ծանրաբեռնում է ռումինական նավահանգիստները, հատկապես Դանուբում ջրի ցածր մակարդակի ֆոնին, և խանգարում է տեղական ֆերմերներին վաճառել սեփական արտադրանքը։

Լեհաստանում ենթակառուցվածքների նախարարությունը նույնպես հայտարարել է, որ չի ծրագրում փոխել գործող պայմանները՝ ուկրաինական ագրարային արտադրանքի տարանցումն ավելացնելու համար։

Երկրի գյուղատնտեսության նախարար Վիսոցկին նշել է, որ ներկայումս եվրոպական երկաթուղային, ավտոմոբիլային և գետային երթուղիներով հաջողվում է արտահանել ուկրաինական արտահանման կեսից պակաս մասը։ Եթե շրջափակումը պահպանվի, ապա այս տարի երկրի ներսում կարող է մնալ մինչև 35 մլն տոննա գյուղատնտեսական արտադրանք։

Միևնույն ժամանակ, խնդիրն արդեն սպառնում է հաջորդ բերքին։ Գնորդների և հավաքված հացահատիկը դուրս բերելու հնարավորությունների բացակայության պատճառով ուկրաինական ֆերմերները չեն ստանում ցանքսի համար անհրաժեշտ միջոցները։ Վիսոցկին նախազգուշացրել է, որ եթե ներկայիս իրավիճակը պահպանվի մինչև գարուն, ապա ցանքատարածությունները կարող են կրճատվել 35–40%-ով։

Գյուղատնտեսության հարցերով եվրահանձնակատար Քրիստոֆ Հանսենը հայտարարել է, որ ԵՄ-ն պետք է փնտրի խնդրի լուծումը՝ այդ թվում հաշվի առնելով համաշխարհային պարենային անվտանգության համար առկա ռիսկերը։ Գերմանիան, իր հերթին, հայտարարել է եվրոպական նավահանգիստներով, այդ թվում՝ հոլանդական և գերմանական, արտահանման այլընտրանքային երթուղիների ամրապնդման ուղղությամբ աշխատանքի մասին։

Ռիսկերը դուրս են գալիս Եվրոպայի սահմաններից։ ԱՄՆ-ի Արտաքին հարաբերությունների խորհրդի գնահատմամբ, Ռուսաստանի և Ուկրաինայի արտահանման կրճատումը կարող է ազդել համաշխարհային հացահատիկի առևտրի ավելի քան 17%-ի վրա։ Միևնույն ժամանակ եվրոպացի ֆերմերները նույնպես բախվում են երաշտների, շոգի, ինչպես նաև վառելիքի և պարարտանյութերի գների աճի հետ։

Ռումինացի ֆերմեր Յուլիա Բլագուն պատմել է, որ բերքի մի մասը մնում է դաշտերում, քանի որ այն հնարավոր չէ պատշաճ կերպով պահել և տեղափոխել։ Ըստ նրա, ուկրաինական հացահատիկի լրացուցիչ ծավալները ավելի մեծ ծանրաբեռնվածություն են ստեղծում արդեն իսկ սահմանափակ ենթակառուցվածքի վրա։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սպասվում է ձյուն, ջերմաստիճանը կնվազի. Առաջիկա օրերի եղանակի կանխատեսում Կոտայքի մարզում բախվել է 3 մեքենա, ինչի հետեւանքով հոսպիտալացվել են տատը, պապն ու թոռը Արտակարգ դեպք՝ Արմավիրում․ «Վաղարշապատ» ԲԿ-ի տարածքում առողջ և հաստաբուն ծառերի սպանդ է իրականացվել Սոցցանցերում Ալիևի հաշիվները ենթարկվել են կիբեռհարձակումների Մեկնարկել է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացը Արման Աբովյանը Մոսկվայում միջազգային համաժողովին խոսել է Գագիկ Ծառուկյանի կալանավորման մասին «Պատմական սպառնալիք». Ռուբիոն Իրանին մեղադրել է Մերձավոր Արևելքն ապակայունացնելու մեջ Բժիշկները բացահայտել են սննդային սովորություններ, որոնք առաջացնում են փորկապություն և փքվածություն Բելգիայում գազի բալոնի պայթյունը հրդեհ է առաջացրել Սուրբ Ծննդյան տոնավաճառում. Կան տուժածներ«Բարսելոնա»-ի լեգենդները հաղթել են «Այաքս»-ի լեգենդներին գերգոլառատ խաղում Գավառում բшխվել են «Jeep»-ը և «Lada»-ն, վերջինը հայտնվել է դաշտում. կա վիրավnր Թուրքիայի դատարանը հրաժարվել է ազատ արձակել Օսման Քավալային՝ չնայած ՄԻԵԴ-ի վճռին Սևանի ձկնային պաշարների պահպանումը մեր առաջնահերթություններից է. ՇՄՆ Էկոպարեկային ծառայության պետ Իրանը շուտով կգործարկի սեփական ջերմամիջուկային ռեակտորը. Էսլամի Էստոնիայի կառավարությունը մտադիր է դեկտեմբերի 1-ից փակել Ռուսաստանի հետ բոլոր սահմանային անցումները Հայաստանը Պաղեստինին խաղաղություն և բարգավաճում է մաղթել․ Իրանը շնորհակալություն է հայտնել Տարոյի աստղագուշակություն նոյեմբերի 16-ի համար. Խոյերը կձեռնարկեն իրենց նպատակներին հասնելու ուղի, իսկ Առյուծները կստանան արժանի ճանաչում Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը Ողբերգական վթար Պռոշյան համայնքում. 18-ամյա աղջիկը տեղում մահացել է «Ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն». Իրանը կրկին ԱՄՆ-ից պահանջել է կատարել համաձայնության հասնելու յոթ պայմանները Գերմանիայում կողոպտիչներն ավտոմեքենայով մխրճվել են ոսկու խանութ և փախուստի դիմել․ ոստիկանությունը փնտրում է երրորդ կասկածյալին Նոր մանրամասներ են հայտնի դարձել չինացի գործարար կնոջ մասին, որի հետ կապը հանգեցրել է Ջենսեն Հուանգի հրաժարականին Հորդանանում երեք մարդու մահապատժի են դատապարտել եկեղեցու վրա հարձակման համար Օդեսայի մարզի վրա ռուսների հարձшկման հետևանքով առնվազն վեց մարդ է վիրավnրվել. Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայություն Պնոմ Պենում Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը Պուտինը հստակ պայման է դրել․ առանց դրա հրադադար չի քննարկվի Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի․ ինչ կլինի քաղաքացիների կուտակած գումարների հետ Ընդգծվել է Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման անհրաժեշտությունը. Փաշինյանը հանդիպել է Տոֆայի հետ Ձյուդոյի օլիմպիական հնգակի չեմպիոն Թեդի Ռիները որոշել է առաջադրվել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. Կա զոհ և վիրավոր Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Մայամիի օդանավակայանում բեռնատար Boeing 767-ը բախվել է ուղևորատար Boeing 737-ին. կան տուժածներ Գիտակցում են, որ գնացքն արդեն հեռանում է․ Լավրովի կոշտ ուղերձը Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով առաջատար վեց երկրների թվում է Բահրեյնի ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են իրանական անօդաչու թռչող սարքերը SpaceX-ն առաջին անգամ կարողացել է մեխանիկական մանիպուլյատորներով բռնել Starship-ի վերին աստիճանը Զելենսկին այնքան երախտապարտ չէ, որքան ակնկալվում էր. Բայդեն Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բարեկենդան Հիսնակաց Պահոց տոնը Այսօրվանից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Նարեկ Նալբանդյանի «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և նրան ուղեկցող «Mercedes G»-ն տեղափոխել են Աբովյանի «գայի պոստ»․ նրա մոտ հայտնաբերվել է զենք Վթարային ջրանջատումներ՝ նոյեմբերի 15-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ո՞րքան պետք է վճարել Երևանում 24 ժամում կենսաչափական անձնագիր ստանալու համար (տեսանյութ) Մակրոն․ Ուկրաինան ՆԱՏՕ-ի հետ առանցքային դեր է խաղում Եվրոպայի անվտանգության ապահովման գործում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ին Ինչ է թաքցնում Մեծ կանիոնը․ գիտնականները բացատրել են առեղծվածային բացը Երկրի պատմության մեջ (լուսանկար) Շոտլանդիայում վերականգնել են հռոմեական կայսեր՝ ավելի քան 1 800 տարի առաջ ապամոնտաժված ոսկեզօծ արձանի տեսքը Գլխով առաջ․ նիդերլանդական ստարտափը ներկայացրել է վարորդի անսովոր նստեցմամբ հիպերքարի հայեցակարգ (լուսանկարներ) Սաուդյան Արաբիայում հայտնաբերել են որսի համար թույնի հնագույն կիրառման հնարավոր հետքեր՝ մոտ 125 հազար տարի առաջ (լուսանկար) Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնում ամերիկյան ՌՏԿ-ի վրա վեց անօդաչու թռչող սարքով հարձակման մասին
Ամենադիտված