Գերմանիան Ուկրաինային ավելի քան 1 միլիարդ եվրոյի ռազմական աջակցություն է հատկացնում
Աշխարհ
Նախագահ Զելենսկին հայտարարել է, որ Գերմանիան Ուկրաինային հատկացնում է ավելի քան 1 միլիարդ եվրոյի ռազմական և էներգետիկ աջակցություն:
Նրա խոսքով՝ փաթեթում ներառված են միջոցներ՝ ռեակտիվ անօդաչու թռչող սարքերը որսալու տեխնիկայի համատեղ արտադրության, հեռահար զենքի, մարտական անօդաչուների և արբանյակային սարքավորումների համար: Եվս մոտ 350 միլիոն եվրո կուղղվի էներգետիկային՝ գեներատորներ, տրանսֆորմատորային ենթակայաններ և վերանորոգման հավաքածուներ:
«Մի՞թե նրանք կարծում են, որ մենք չենք պատասխանելու»,- ասել է նախագահ Զելենսկին՝ անդրադառնալով ռուսական հարձակումներին: Ռուսաստանը փորձում է խաթարել հաղորդակցությունը Կիևի ձախ և աջ ափերի միջև, առաջացնել տրանսպորտային կոլապս և ստիպել բնակիչներին լքել մայրաքաղաքը:
Նրա խոսքով՝ ուկրաինական ավիացիան խոցում է ռեակտիվ «Շահեդ»-ների 50–60%-ը: Ուկրաինան նաև զարգացնում է փոքր հրթիռների ծրագիրը: Առաջին արդյունքներն ակնկալվում են հոկտեմբերի երկրորդ կեսին:
Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում խոստացել էին ուժեղացնել հարձակումները Ուկրաինայի վրա:
Իսկ Գերմանիայի կանցլեր Մերցը, որն այսօր անակնկալ այցով եկել է Կիեւ ասել է, որ պատրաստ են բանակցությունների, Ուկրաինայի խաղաղ բնակիչների վրա այս բարբարոսական հարձակումները պետք է դադարեցվեն:


















































Ամենադիտված
Պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ