Մերցի այցը Կիև դժգոհություն է առաջացրել Գերմանիայում
Աշխարհ
«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության համանախագահ Ալիսա Վայդելը և ֆրակցիայի փոխնախագահ Մարկուս Ֆրոնմայերը քննադատել են ԳՖՀ կանցլեր Ֆրիդրիխ Մերցի այցը Ուկրաինա՝ մատնանշելով սեփական քաղաքացիների կարիքների համար միջոցների պակասը։
«Գերմանիայի ազգային տոնին Մերցը մեկնում է Ուկրաինա և խոստանում գերմանացի հարկատուների միջոցներից հատկացնել ևս միլիարդներ, ընդ որում այդ միջոցները չեն հերիքում կենսաթոշակային և բժշկական ապահովագրության համակարգերին», – գրել է Վայդելը X սոցիալական ցանցում:
Կանցլեր Ֆրիդրիխ Մերցի՝ Կիև կատարած ուղևորությունը կտրուկ քննադատել են նաև գերմանական «Դի Վելթ» պարբերականի ընթերցողները։
«Այս «ուկրաինական կանցլերին» այլևս անհնար է հանդուրժել», — գրել է մեկնաբաններից մեկը:
Ալիսա Վայդելը նշել է, որ Գերմանիան ծանրագույն էներգետիկ ճգնաժամ է ապրում, ինչի պայմաններում իշխանությունների նման գործողություններն «արդեն պարզապես աներևակայելի են»:
Մարկուս Ֆրոնմայերն իր հերթին նշել է, որ Կիևին գանձարանից միլիարդներ են խոստանում, մինչդեռ բուն գերմանացիների համար միջոցները չեն հերիքում։


















































Ամենադիտված
Պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ