Ռուսական ԶՈՒ-ն ռազմական երկու ինքնաթիռ է կորցրել
Աշխարհ
Ռուսական ԶՈՒ-ն ռազմական երկու ինքնաթիռ է կորցրել: Հայտնում են ուկրինական ալիքները:
Ուկրաինայի Անվտանգության ուժերը գիշերը դրոններով հարձակվել է Ադիգեայի «Խանսկայա» ռազմական օդանավակայանի վրա:
Խոցվել են Սու-35 և Սու-34 կործանիչները, ինչպես նաև զինամթերքի պահեստը: Ինքնաթիռների արժեքը գնահատվում է համապատասխանաբար մոտ 100 միլիոն և 50 միլիոն դոլար:
Սու-35-ը և Սու-34-ը ռուսական զորքերի կողմից օգտագործվում են ղեկավարվող ավիառումբերով Ուկրաինային հարվածելու համար:
Ռուսական կողմից պաշտոնական հաղորդագրություն չի հրապարակվել:


















































Ամենադիտված
Պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ