Բրազիլիայում Թրամփի կառավարության կողմից ընտրություններին միջամտելու հնարավոր ֆինանսավորման գործով նախաքննություն է սկսվել
Աշխարհ
Բրազիլիայի Դաշնային ոստիկանությունը հոկտեմբերի 4-ին նախնական քննություն է սկսել՝ պարզելու, թե արդյոք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կառավարությունը ֆինանսավորել է Բրազիլիայի ընտրություններին միջամտելու նպատակով իրականացվող գործողություններ։
Քննությունը սկսվել է Բրազիլիայի Միության գլխավոր դատախազության հոկտեմբերի 1-ի դիմումի հիման վրա։ Դիմումը ներկայացվել է «The Guardian»-ի հրապարակումից հետո, ըստ որի՝ ԱՄՆ կառավարությունը ֆինանսավորում է «Combate ao Lawfare» («Պայքար իրավական կամայականության դեմ») ծրագիրը։
Բրազիլիայի աջ ուժերի՝ այդ թվում Ժաիր Բոլսոնարուի կողմնակիցների շրջանում պնդում են, որ երկրի Գերագույն դատարանը զբաղվում է «իրավական կամայականությամբ»՝ սահմանափակելով սոցիալական ցանցերի հաշիվները, քրեական գործեր հարուցելով և ընդդիմադիր թեկնածուներին ընտրություններից հեռացնելով։
Դաշնային ոստիկանության ղեկավար Անդրե Ռոդրիգեսը հաստատել է նախնական քննության մեկնարկը։ Միաժամանակ, Բարձրագույն ընտրական դատարանի (TSE) նախագահ Կասիո Նունես Մարկեսը հայտարարել է, որ ընտրական արդարադատությունը քվեարկության առաջին փուլում միջազգային միջամտության կամ հանցավոր խմբավորումների գործունեության «որևէ կոնկրետ նշան» չի արձանագրել։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը