Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի
Աշխարհ
Բրազիլիայում նախագահական ընտրությունների առաջին փուլից հետո երկրորդ փուլ են անցել սենատոր Ֆլավիո Բոլսոնարուն և գործող նախագահ Լուլա դա Սիլվան։
Վերջնական տվյալներով՝ Ֆլավիո Բոլսոնարուն ստացել է 47,03%, իսկ Լուլա դա Սիլվան՝ 45,16% ձայն։ Այդ արդյունքները հաստատել է Բրազիլիայի Բարձրագույն ընտրական դատարանը (TSE)։
Ընտրություններից առաջ անցկացված հարցումների մեծ մասում Լուլա դա Սիլվան փոքր առավելություն ուներ, սակայն տարբերությունը գտնվում էր վիճակագրական սխալի սահմաններում։
Երկրորդ փուլը կանցկացվի հոկտեմբերի 25-ին։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը