Հայաստանի և Խորվաթիայի միջև տնտեսական համագործակցությունը խորացնելու հնարավորություններ են քննարկվել
Արտաքին Քաղաքական
Սեպտեմբերի 29-ին Խորվաթիա կատարած աշխատանքային այցի ընթացքում Չեխիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը հանդիպել է Խորվաթիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարության տնտեսական հարցերի և զարգացման համագործակցության գլխավոր տնօրինության տնօրեն Իրենա Ալայբեգի հետ։
Հանդիպման ընթացքում դեսպան Հովակիմյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական զարգացման ընթացիկ դինամիկան և արտահանման դիվերսիֆիկացման ուղղությամբ իրականացվող քայլերը։ Նա ընդգծել է նաև ԵՄ կողմից Հայաստանին առևտրային ինքնավար միջոցներ տրամադրելու վերաբերյալ ընդունված կարգավորման կարևորությունը։
Քննարկվել են Հայաստանի և Խորվաթիայի միջև առևտրատնտեսական համագործակցության խորացման հնարավորություններն ու հեռանկարները։
Այցի շրջանակում Հովակիմյանը հանդիպել է նաև Խորվաթիայի Տնտեսական պալատի բիզնեսի միջազգայնացման կենտրոնի տնօրեն Սիլվա Ստիպիչ Կոբալյիի հետ։
Կողմերը քննարկել են երկու երկրների տնտեսական կապերի ակտիվացման և գործարար համագործակցության ընդլայնման հնարավորությունները։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը