Նուռնուսի ավելի քան 100 տան բնակիչներ ահազանգում են վթարային էլեկտրասյան խնդրի մասին
Հասարակություն
Կոտայքի մարզի Նուռնուս բնակավայրի Ուրց 2-րդ թաղամասի ավելի քան 100 տան բնակիչներ շուրջ 30 տարի չեն կարողանում լուծել իրենց փողոցում գտնվող վթարային էլեկտրասյան և հնամաշ էլեկտրալարերի խնդիրը։
Բնակիչների խոսքով՝ բետոնե և փայտե էլեկտրասյունը գտնվում է տապալման վտանգի տակ, իսկ դրա վրայով անցկացված էլեկտրալարերը քայքայված են և միացված են ժամանակավոր «կցոններով»։ Նույն տարածքն օգտագործվում է նաև երեխաների կողմից որպես խաղահրապարակ։
Բնակիչները դիմել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին՝ խնդրելով միջամտել և լուծել տարիներ շարունակ չկարգավորվող խնդիրը։
Նրանց խոսքով՝ վերջին շրջանում նկատում են, որ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն ու աշխատակազմը աշխատանքներ են իրականացնում խնդրի ուղղությամբ։
Բնակիչները նշել են, որ ուժեղ քամու ժամանակ վթարային սյան տապալման վտանգը մեծանում է, իսկ էլեկտրալարերը միմյանց են կպչում, ինչի հետևանքով թաղամասը հաճախ հոսանքազրկվում է։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը