«Երկարաժամկետ ու կայուն քաղաքականության երաշխիքը հենց հանրաքվեն է». Գևորգ Դանիելյան
Հասարակություն
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանն անդրադարձել է հանրաքվեների նշանակությանը՝ ընդգծելով դրանց դերը երկարաժամկետ և կայուն քաղաքականության ձևավորման գործում։
Դանիելյանի խոսքով՝ հանրաքվեն իշխանության լեգիտիմության կարևոր ցուցիչներից է և թույլ է տալիս առանցքային հարցերի վերաբերյալ որոշումը թողնել ժողովրդի կամքին։
Նա անդրադարձել է նաև 2013 թվականին ձևավորված սահմանադրական բարեփոխումների հանձնախմբում իր աշխատանքին՝ նշելով, որ հատկապես քաղաքացիական նախաձեռնության համար առաջարկել էր ավելի մատչելի նախադրյալներ։
Դանիելյանը պնդել է, որ միջազգային փորձագետների հետ այդ հարցում տարաձայնություններ են եղել, քանի որ վերջիններս, ըստ նրա, փորձել են նվազեցնել հանրաքվեի դերը՝ նախապատվությունը տալով խորհրդարանական որոշումներին։
Նա նաև անդրադարձել է Հայաստանի սահմանադրական կարգավորումներում հանրաքվեի միջոցով որոշվող հարցերին և նշել, որ իր մասնակցությամբ մշակված մոտեցումների արդյունքում վերպետական միջազգային կազմակերպություններին միանալու կամ դրանցից դուրս գալու, ինչպես նաև տարածքների փոփոխության հարցերը ներառվել են պարտադիր հանրաքվեի ենթակա հարցերի շարքում։
Դանիելյանը հայտնել է, որ առաջիկայում նախատեսում է անդրադառնալ նաև «տարածք» եզրույթի մեկնաբանությանը՝ մասնավորապես Տիգրանաշենի կարգավիճակի վերաբերյալ իր դիրքորոշումը ներկայացնելով լրացուցիչ փաստարկներով։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը