Հորդառատ անձրևների հետևանքով կան զոհեր
Արտակարգ Պատահար
Իսպանիայի Կատալոնիա շրջանում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով երկու մարդ զոհվել է, ևս մեկը համարվում է անհետ կորած։
Կատալոնիայի իշխանությունները եղանակային վտանգի պատճառով կարմիր նախազգուշացում էին հայտարարել և բնակիչներին կոչ արել մնալ տներում։
Հոկտեմբերի 3-ից տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Բարսելոնայի մերձակա Բելվիտչ և Կոռնելիա քաղաքներում հեղեղվել են տներ, իսկ բազմաթիվ ավտոմեքենաներ մնացել են ջրի տակ։
Վատ եղանակի պատճառով Բարսելոնայի օդանավակայանում մի շարք չվերթներ չեղարկվել կամ հետաձգվել են։ Խափանվել է նաև տեղական գնացքների երթևեկությունը, խանութները վաղաժամ փակվել են, իսկ մի շարք ֆուտբոլային հանդիպումներ՝ չեղարկվել։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը