Հայաստանը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը մեկնարկել են համագործակցության նոր հնգամյա ծրագիրը
Արտաքին Քաղաքական
Հայաստանն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ը մեկնարկել են համագործակցության նոր հնգամյա ծրագիրը։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի նորանշանակ ներկայացուցիչ Ղասան Խալիլին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երեխաների առողջության և բարեկեցության, զարգացման ու պաշտպանության, ինչպես նաև ընտանիքների առողջապահական աջակցության ուղղություններով իրականացվող և նախատեսվող ծրագրերը։
Նոր ծրագրի շրջանակում առանձնացվել են չորս հիմնական առաջնահերթություններ՝ երեխաների առողջության և զարգացման խթանում, որակյալ կրթության հասանելիության ապահովում, երեխաների պաշտպանության համակարգի ամրապնդում, ինչպես նաև երեխաների և ընտանիքների սոցիալական պաշտպանության ու դիմակայունության ուժեղացում։
Կողմերը կարևորել են համագործակցության շարունակականությունն ու համակարգված աշխատանքը՝ ծրագրով նախատեսված առաջնահերթությունները գործնական արդյունքների վերածելու և յուրաքանչյուր երեխայի համար առողջ, անվտանգ ու զարգացող միջավայր ապահովելու նպատակով։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը