2027-ի պետական բյուջեի եկամուտները կկազմեն 3.6 տրիլիոն, ծախսերը՝ 4.07 տրիլիոն դրամ
Հայաստան
ՀՀ ֆինանսների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Հայաստանի Հանրապետության 2027 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը։
Նախագծի համաձայն՝ 2027 թվականի պետական բյուջեի եկամուտները նախատեսվում են 3 տրիլիոն 603.8 մլրդ դրամ, ծախսերը՝ 4 տրիլիոն 72 մլրդ դրամ։ Բյուջեի պակասուրդը կկազմի 468.2 մլրդ դրամ։
Պակասուրդի ֆինանսավորման համար նախատեսվում է ներգրավել միջոցներ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին աղբյուրներից։ Մասնավորապես՝ 187.5 մլրդ դրամը նախատեսվում է ապահովել ներքին, իսկ 280.7 մլրդ դրամը՝ արտաքին աղբյուրներից։
Համայնքների 2027 թվականի բյուջեները գնահատվում են 417.6 մլրդ դրամ՝ ինչպես եկամուտների, այնպես էլ ծախսերի գծով։ Նախագծով նախատեսվում է նաև, որ Կենտրոնական բանկը դրամավարկային քաղաքականության որոշումներ ընդունելիս պետք է առաջնորդվի 3% գնաճի նպատակային ցուցանիշով՝ ±1 տոկոսային կետ թույլատրելի տատանման միջակայքով։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը