Աննա Գրիգորյան․ Ադրբեջանցի զինծառայողի՝ Հայաստան անցնելը ուժային կառույցների «հանցավոր անգործության» հետևանք է
Հայաստան
«Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը ադրբեջանցի զինծառայողի՝ Հայաստան անցնելու դեպքն անվանել է ուժային կառույցների «հանցավոր անգործության» հետևանք։
Նրա խոսքով՝ տեղի ունեցածն անմիջականորեն գտնվում է ուժային կառույցների պատասխանատվության ներքո։
«Սուրեն Պապիկյան, դու նրա համա՞ր ես, որ ռիլսեր նկարես, թե՞ անվտանգությունն ապահովելու։ Անդրանիկ Սիմոնյան, իսկ դու ինչո՞վ ես զբաղված»,– ասել է Գրիգորյանը մամուլի ասուլիսի ժամանակ։
Պատգամավորը նշել է, որ քաղաքացիները հարկեր են վճարում, իսկ պետության առաջնային գործառույթներից մեկը քաղաքացիների անվտանգությունն ապահովելն է։
Նա նաև նշել է, որ Շաքիի բնակչուհին ստիպված է ինքնուրույն պաշտպանել իր երեխաներին։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը