Բեն Աֆլեքը մեկնաբանել է Շակիրայի հետ հարաբերությունների մասին լուրերը
Աշխարհ
Հոլիվուդյան դերասան և ռեժիսոր Բեն Աֆլեքն առաջին անգամ մեկնաբանել է երգչուհի Շակիրայի հետ հնարավոր հարաբերությունների մասին տարածված լուրերը։ Entertainment Tonight-ին տված հարցազրույցում նա նշել է, որ նման խոսակցությունների մասին առաջին անգամ է լսում լրագրողներից։ Աֆլեքի խոսքով՝ իր անձնական կյանքի շուրջ տարբեր լուրեր են հորինվում, քանի որ ներկայումս նա միայնակ է։ Դերասանը նման տեղեկությունները որակել է որպես անհիմն բամբասանք։
Աֆլեքն այսպես է արձագանքել նաև այն խոսակցություններին, թե «The View» հաղորդման վարող Անա Նավարոն փորձել է կազմակերպել իր հանդիպումը Շակիրայի հետ։ Դերասանը նշել է, որ այս պահին իր հիմնական ուշադրությունը կենտրոնացած է աշխատանքի և երեխաների վրա։ «Ես շատ եմ աշխատում, ժամանակ եմ անցկացնում երեխաներիս հետ, իսկ մնացածի համար պարզապես ժամանակ չի մնում», — ասել է նա՝ ընդգծելով, որ անձնական հարաբերություններն այժմ իր կյանքի առաջնահերթությունը չեն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բեն Աֆլեքը «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» հաղորդման շրջանակում շահել է 1 միլիոն դոլար։ Նա հաղթանակը գրանցել է «Jeopardy!» ինտելեկտուալ խաղի բազմակի հաղթող Ջեյմի Դինգի հետ միասին։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը