Լավրովը հայտարարություն է արել Աֆղանստանի վերաբերյալ
Ռուսաստան
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Աֆղանստանի և հարևան երկրների տարածքում ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքի տեղակայումը անընդունելի է։ Այս մասին նա ասել է Աֆղանստանի հարցերով Մոսկվայի ձևաչափի խորհրդակցությունների նիստի ընթացքում՝ ընդգծելով, որ նման ենթակառուցվածքի տեղակայումը չի կարող ընդունելի լինել որևէ պատրվակով։
Լավրովը նաև նշել է, որ Ռուսաստանը շարունակելու է պարբերաբար մարդասիրական օգնություն ուղարկել Աֆղանստան։ Նրա խոսքով՝ առաջիկա երկու ամիսների ընթացքում այդ օգնության հերթական խմբաքանակը պետք է հասնի Քաբուլ։ Նիստի շրջանակում Լավրովը բանակցություններ է անցկացրել Աֆղանստանի արտաքին գործերի նախարար Ամիր Խան Մութաքիի հետ։ Հանդիպումը տևել է մոտ 40 րոպե։
Ավելի վաղ Պակիստանը ավիահարվածներ էր հասցրել Աֆղանստանի արևելյան և հարավային շրջաններին։ Հարվածների տակ էին հայտնվել բնակելի տներ Կունար նահանգի Չուգամ և Հելմանդ նահանգի Սաֆար բնակավայրերում։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը