Ֆիզիկական անձանց և ոչ դիլերների համար Էլեկտրամոբիլների քվոտայի մնացորդը 839 է․ Պապոյան
Հասարակություն
Հոկտեմբերի 3-ի դրությամբ էլեկտրամոբիլների ներմուծման համար նախատեսված քվոտայից ֆիզիկական անձանց և ոչ դիլերների համար չօգտագործված է 839 հատ՝ նախատեսված 16 500-ից։
Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Դիլերների համար նախատեսված 3 500 հատ քվոտայից ևս չօգտագործված է 940-ը։
Ընդհանուր առմամբ, երկու կատեգորիաների համար չօգտագործված է 1 779 հատ քվոտա։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը