ՄՄԿ-ն և ՀՀ նախարարությունը քննարկել են միգրացիոն տվյալների կառավարման բարելավումը
Հայաստան
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալներ Գևորգ Մանթաշյանն ու Տաթև Ասլանյանն ընդունել են Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Իլոնա Տեր-Մինասյանի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպումն անցկացվել է ՄՄԿ-ի կողմից իրականացվող և ՄՄԿ Զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի շրջանակում, որի նպատակն է Հայաստանում միգրացիոն տվյալների կառավարման համակարգի զարգացումն ու արդիականացումը։
Քննարկվել են համակարգը ԵՄ և միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու, ինչպես նաև տվյալների կառավարման գործընթացներում ժամանակակից տեխնոլոգիաների և արհեստական բանականության կիրառման հնարավորությունները։
Անդրադարձ է կատարվել նաև իրավական, ինստիտուցիոնալ և տեխնիկական բացերին, պետական մարմինների միջև տվյալների փոխգործունակությանը, տեղեկատվական համակարգերի ինտեգրմանն ու տվյալների որակի բարելավմանը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը