«Հայաստանում սահմանապահ դիրքերի հետ կապված խնդիրներ կան, դրանք պետք է լուծել»․ Անդրանիկ Քոչարյան
Հայաստան
Իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, անդրադառնալով Սյունիքի Շաքի բնակավայր ադրբեջանցի զինծառայողի ներթափանցման դեպքին, հայտարարել է, որ Հայաստանում սահմանապահ դիրքերի հետ կապված խնդիրներ կան, որոնք անհրաժեշտ է լուծել։
Նա նաև նշել է, որ նախկինում հայկական զինվորականները ևս դիվերսիոն բնույթի ներթափանցումներ են իրականացրել հակառակորդի տարածք՝ ընդգծելով, որ հատուկ նշանակության ստորաբաժանումները, ցանկության դեպքում, կարող են ներթափանցել «ուր էլ ուզեն»։
Քոչարյանը, միաժամանակ, անհրաժեշտ է համարել համապատասխան կառույցների կողմից Շաքիի շրջակայքի ամբողջական զննությունը՝ պարզելու համար, թե ադրբեջանցի զինծառայողը միայնա՞կ էր, թե՞ ոչ։
ՀՀ ԱԱԾ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանի պետական սահմանն ապօրինի հատել է բացառապես մեկ անձ՝ ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը