Ալինա Կաբաևան ներկայացել է Լավրովի կրած «ԽՍՀՄ» գրությամբ սվիտերով
Ռուսաստան
Օլիմպիական չեմպիոն, գեղարվեստական մարմնամարզության նախկին մարզուհի Ալինա Կաբաևային նկատել են իր սաների մարզմանը՝ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի կրած սվիտերի նման հագուստով։ Լուսանկարները հրապարակվել են «Նեբեսնայա Գրացիա» գեղարվեստական մարմնամարզության ակադեմիայի Telegram-յան ալիքում։ Կաբաևան կրել է ջինս, սպիտակ շապիկ և դրա վրայից՝ «ԽՍՀՄ» գրությամբ կապույտ սվիտեր՝ Selsovet ապրանքանիշի տեսականուց։ Հագուստի արժեքը կազմում է 13 990 ռուբլի։
Նշվում է, որ նմանատիպ սվիտերով Սերգեյ Լավրովը հայտնվել էր ամերիկյան պատվիրակության հետ բանակցությունների ժամանակ, որոնք 2025 թվականի օգոստոսին անցկացվել էին Ալյասկայում։ Սեպտեմբերին Կաբաևային նույնպես նկատել էին Սանկտ Պետերբուրգում անցկացվող մրցումների ժամանակ։
Կաբաևան մարզական կարիերան ավարտել է 2007 թվականին։ Նա 2004 թվականի Աթենքի Օլիմպիական խաղերում դարձել է անհատական բազմամարտի չեմպիոն, իսկ 2000 թվականի Սիդնեյի Օլիմպիական խաղերում նույն մրցաձևում նվաճել է բրոնզե մեդալ։ Կաբաևան նաև ինը անգամ դարձել է աշխարհի չեմպիոն։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը